Խոսք Ներքին Մշակույթ 4 տարի առաջ - 15:24 17-06-2022

Փոխանակ մեր մշակույթին տեր կանգնեն, ընկել են զիզի-բիզի բաների հետևից. Արտաշես Ալեքսանյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկու օր առաջ հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով պետական պարգևների ու պատվավոր կոչումների շարքից դուրս են գալիս «Ժողովրդական արտիստի», «Ժողովրդական նկարչի», «Վաստակավոր արտիստի» և «Վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները։ Եվ որպեսզի մշակույթի ու արվեստի բնագավառի մարդիկ չմնան առանց պատվավոր կոչման հեռանկարի, պահպանվում են «Արվեստի վաստակավոր գործչի» ու «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչումները։

Արտիստ Արտաշես Ալեքսանյանը, Oragir.news-ի հետ զրույցում մեկնաբանելով շրջանառության մեջ դրած նախագիծը, ասաց. «Փոխանակ իրենց մշակույթին ու արվեստին տեր կանգնեն, ընկել են զիզի֊բիզի բաների հետեւից։ Հասկացանք, դա երբ էլ ասես, կարող էին անել։ Թատրոն, կինո գոյություն ունի, գիրք հրատարակել գոյություն ունի։ Այսքան ժամանակ ադրբեջանցիներից ու թուրքերից բան չսովորեցի՞ն, վառվեցին մեր մշակույթը գողանալով, բա չե՞ն կարողանում մերոնք պատմական ֆիլմ ֆինանսավորեն, որ աշխարհը տեսնի՝ որը որից հետո է»։

Արտիստի խոսքով` կոչումները գնահատական չեն, գնահատականը տալիս է ժողովուրդը, ոչ թե նախարարությունը. «Այս փոփոխությունը հազարերրորդական էր, այն էլ՝ այս վիճակում։ Պետք է մեր մշակույթը զարգացնեն, որտեղից ոնց կարան օգնեն, որ գրքեր հրատարակեն, ֆինանսավորեն՝ պատմանական ֆիլմ նկարահանեն։ Շեքսպիրը մի լավ խոսք ունի, ասում է` ի՞նչ բան է մարդը, եթե նրա փափագն ուտել ու քնել լինի․ անասուն միայն, և ոչինչ ավելի։ Հիմա նրանք դրա տակ են հանդես գալիս, ուտել֊քնելով չի»։

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40 000 դրամ պարգևավճար:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո