Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:34 05-06-2023

Գազազած շները 7 օրվա ընթացքում 2-րդ անգամ են հարձակվել երեխայի վրա․ Ապարանում անտանելի վիճակ է

«Տղաս շենքի մուտք մտնելիս է եղել, բակի 10-ը շներից 4-ը հարձակվել են նրա վրա, գցել գետնին, երեխաս հասցրել է դեմքը ձեռքերով փակել։ Մենք ապրում ենք ոստիկանության շենքից քիչ հեռու, այդ պահին ոստիկանները լսել են երեխայի բղավոցներն ու հասել օգնության։ Այդ ընթացքում մեր տունը վերանորոգող վարպետն է լուսամուտից տեսել երեխային, բահը վերցրել տանից, դուրս է եկել, որ օգնի»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ապարանի բնակիչ Վահագն Հակոբյանը, ով նշեց, որ երեխայի վրա շների կողմից հարձակում եղել էր նաև 7 օր առաջ։

«Առաջին հարձակումից հետո տարել ենք հիվանդանոց, բժիշկները պատվաստել են, դեռ չէինք ավարտել այդ պատվաստումները, 7 օր անց երեխաս էլի հարձակման ենթարկվեց։ Աշտարակի բուժհաստատությունից զանգահարեցին, ասացին՝ քանի որ արդեն 2-րդ անգամ են կծում ու այն էլ չպատվաստված շները, երեխան պետք է 5-ից 7 հատ պատվաստում ստանա»։

Երեխայի հոր խոսքով՝ դեպքից հետո երեխայի ջերմությունը բարձրացել է, խոսքի հետ կապված խնդիրներ են առաջացել․ «Երեխան կակազում էր։ Այս պահին լավ է, վերքերը լավանում են, սակայն, շատ վախեցած է, ամեն օր տանում ենք եկեղեցի, նաև հոգեբանի ենք ուզում դիմել։ Չգիտեմ՝ հետագայում ինչ խնդիրներ կառաջանան նրա մոտ։

Ես ինքնս էլ կենդանասեր եմ, կենդանիներին կերակրել եմ, ես չեմ ասում՝ տարեք, շներին վերացրեք, բայց թող գան, տանեն, մեկուսացնեն։ Տասը շուն կա, ամեն մեկը մի քանի ձագ է ունեցել։ Քաղաքապետը բերեց, տարածքը ասֆալտապատեց, բայց ո՞ւմ է պետք, որ երեխան չի կարող դուրս գալ, բակում հանգիստ խաղալ»։

Նրա խոսքով՝ շների հարձակման դեպքեր էլի են եղել, սակայն տուժողները պատկան մարմիններից ոչ մի ստույգ պատասխան չեն ստացել, իսկ հիմա տարածքի բնակիչները ստորագրահավաք են անում, թղթեր են հավաքել, բայց բոլորը խնդիրը մեկը մյուսի վրա են բարդել․ «Ում ասես դիմել ենք, մեկն ասում է՝ ԱԻՆ զանգեք, ԱԻՆ-ից ասում են՝ ոստիկանություն, այտեղից ասել են՝ իրավասու չեն և օրենք գոյություն ունի, որ շներին չպետք է կպնեն։ Ապարանի բոլոր բարձր կառույցներին դիմել ենք, ոչ մի արձագանք չկա, քար լռություն է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում