Երևան +14°
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:41 03-06-2023

Ոտքը կորցրած սպան պրոթեզավորման կարիք ունի

Գնել Համբարձումյանը նախկինում ծառայել է օդա-դեսանտային զորքերում որպես սպա, հատուկ նշանակության զորքերի վետերան է, կոչումը՝ կապիտան: 2017 թվականին հատուկ մարտական առաջադրանք կատարելիս ստացել է վիրավորում, ինչ հետևանքով կորցրել է ոտքը, այժմ ծնկից ներքև կրում է պրոթեզ։

«Հայրենանվեր գործ եմ կատարել, ցավոք սրտի, ստացվել է այնպես, որ ականի պայթյունից զրկվել եմ ձախ ոտքիցս։ Դեպքից առաջ չէի գնահատում կյանքը, իսկ դեպքից հետո ընկա մի շարք դժվարությունների մեջ, որից միայնակ դուրս գալ չէի կարող՝ թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական առում։ Ինձ այդ հարցում օգնեցին ընտանիքիս անդամները, մտերիմներս ու ծառայակից ընկերներս»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գնելը, որն այս պահին GoFit gym Armenia-ում աշխատում է որպես պրեմիում կարգի մարզիչ։

Գնելը հիշում է՝ փոքրուց զբաղվել է մարտարվեստով։ Մարզիչը հանդիսանում է Արևելյան մարտարվեստների մասնագետ, ունի սև գոտի 1 դան։ Ոտքի վիրավորումը ստանալուց հետո հասկացել է, որ սպորտն արդեն ոչ թե նախասիրություն է, այլ ապրելակերպ։

«Մարդու հաջողության գործակիցը և իր նպատակը ուղեղի մեջ ընդունել և հասկանալ՝ ես կարող եմ և այդ գաղափարի շնորհիվ կարողացել եմ նորից սպորտով զբաղվել, և դա ինձ առաջ է տարել»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ անգամներ է կոտրվել, սակայն իր մեջ ուժ է գտել նորից բարձրանալու։ Այժմ էլ նպատակ ունի պրոթեզավորումից հետո մասնակցել կարատեի պարաօլիմպիական խաղերին և ներկայացնել Հայաստանը, ինչպես նաև բարձրանալ Էվերեստի գագաթը, որին արդեն 3 տարի է՝ պատրաստվում է։

Գնելը վիրավորում ստանալուց հետո ենթարկվել է մի շարք վիրահատությունների, ինչից հետո պրոթեզավորել են ոտքը, առաջին անգամ՝ Հայաստանում, սակայն այդ պրոթեզը նախատեսված չի եղել սպորտով զբաղվելու համար, այս իսկ պատճառով 2018 թվականին Եկեղեցու ֆինանսավորմամբ մեկնում է Հնդկաստան, և այնտեղ տեղադրում են միջին կարգի պրոթեզ։

«Այս պահին նոր պրոթեզ է պետք, քանի որ սա կոտրվել է, և ունի մի շարք խնդիրներ։ Իմ անձնական միջոցներով տարբեր մասեր եմ գնել, սակայն հիմա այն պետք է ամբողջությամբ փոխվի, քանի որ կորցրել է իր ֆուկցիոնալությունը։ Այդ հարցով բոլորին դիմել եմ՝ եկեղեցուց մինչև ղեկավարություն, ինչպես նաև բարեգործական ընկերությունների։ Պատասխանել են, որ պետությունը չունի այդ գումարը, իրենք չեն կարող օգնել ինձ»,-ասաց նա։

Մարզչի խոսքով՝ մոտ մեկ ամիս առաջ մտերիմների հորդորով գրառում է կատարել, կազմակերպել դրամահավաք, որպեսզի կարողանա պրոթեզը ձեռք բերել․ «Այն արժե 19․000 հազար եվրո, ընդհանուր ծախսերով պետք է 27․000 դոլար։ Տարբեր միջոցներով, իմ աղբյուրներով որոշակի գումար հայթայթել եմ, հիմա պետք է 5 500,000 ՀՀ դրամ, որպեսզի կարողանամ դա գնել։ Անհրաժեշտ գումարի հավաքման համար մնացել է 8 շաբաթ ժամանակ»,-ասաց Գնելը։

Գնել Համբարձումյանին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին կամ կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝

ACBA BANK USD $
SWIFT - AGCAAM22
GNEL HAMBARDZUMYAN
account number: 220381380272001

ACBA BANK
AMD
GNEL HAMBARDZUMYAN
account number: 220381383151000

IDbank
Gnel Hambardzumyan
Card number: 4318270000523611
Idram ID: 985386178

Moneygram-ով փոխանցման համար` Gnel Hambardzumyan
Փոխանցման կոդն ուղարկել Whatsapp : +374 44 796418

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից