copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 14:22 03-06-2023

Պետրոս Ադամյանը համոզված էր՝ մեռավ դերասանը՝ մեռած են և նրա գործերը

«Ադամյանի արտաքի՜նը: Դա մի գլուխ էր՝ արժանի Մուրիլյոյի քնքուշ վրձնին: Երբեք հայերի մեջ չեմ տեսել այդչափ կանոնավոր կազմված, այդչափ գեղեցիկ գլուխ: Նրա ճակատը բարձր էր, մազերը` գանգուր: Նրա վիզը բարձր էր, բերանը` նուրբ, գծավորված ընչացքը` բարակ, աչքերը` նշաձև և պողպատագույն: Երբ նա հուզվում էր նույնիսկ բեմից դուրս, նրա կես-հռովմեական քթի ռունգերը դողում էին արաբական ձիու ռունգերի պես»,- այսպես է նկարագրել հայ բեմի մեծ վարպետ Պետրոս Ադամյանին Ալեքսանդր Շիրվանզադեն:

Այսօր մեծանուն հայ դերասանի հիշատակի օրն է։



Պետրոս Ադամյանը մշտապես շատ անհանգիստ է եղել, որ թատրոնի դերասանը որևէ հիշատակ չի թողնում սերունդներին․ մեռավ դերասանը՝ մեռան և նրա գործերը, ուստի անընդհատ փորձում էր հանդես գալ նաև արվեստի այլ բնագավառներում։

«Պետրոս Ադամյանը զգում էր իր արվեստի թշվառությունը և շարունակ մտածում էր նրա մասին:

-Կը մոռանան ինձ, կը մոռանան,- կրկնում էր նա խորին վշտով,- ոչ ոք չի հիշի ինձ իմ մահվան հետևյալ օրը:

Եւ նա աշխատում էր մի բան թողնել իր մահից հետո, իր անզուգական տաղանդի մի որևէ ապացույց: Նա և՛ գրում էր, և՛ նկարում: Ավա՜ղ, թե՛ իբրև նկարիչ և թե՛ իբրև բանաստեղծ ու գրող անհունապես հեռու էր դերասան Ադամյանից:

Մի օր ինձ կարդաց մի բավական մեծ պատմվածք: Դա մի թույլ գրվածք էր մելոդրամատիկ բովանդակությամբ: Կարդաց հափշտակված, իր երաժշտական ձայնի թավշային ելևէջներով: Երբ ավարտեց, դուրս բերեց թաշկինակը՝ ճակատի քրտինքը սրբելու, և նայեց երեսիս: Ի՞նչ կարող էի ասել:

-Օ՜, սքանչելի եք կարդում, ձեր արտասանությամբ ամեն ինչ գեղեցկանում է,- արտասանեցի ես՝ չուզենալով կեղծել:

Ադամյանի գեղեցիկ հոնքերը կիտվեցին, դեմքը թթվեց:

-Հասկանում եմ,- ասաց նա և ձեռագիրը գրասեղանի վրայից վերցնելով՝ պատռոտեց ու ձգեց վառարանի մեջ»,- իր հուշերում գրում է Շիրվանզադեն:



Ադամյանը մեծ շեքսպիրասեր էր։ Նա միշտ թերահավատ քմծիծաղով էր նայում բոլոր նրանց, ովքեր իր ներկայությամբ համարձակվում էին կարծիք հայտնել Շեքսպիրի այս կամ այն գրվածքի մասին, առավել ևս քննադատել․ ո՜վ կհամարձակվեր քննադատել Ադամյանի Աստծուն։

Մի անգամ Թիֆլիսում էր գտնվում իտալացի նշանավոր դերասան Ռոսսին, որը ևս շեքսպիրյան դերերի փայլուն կատարող էր։ Նրա պատվին Ադամյանը Համլետ է խաղում։

Ռոսսին հիացավ Ադամյանի Համլետով:

-Անկասկած հանճարեղ դերասան է և զմայլելի Համլետ, բայց, ավա՜ղ, այդ արտիստը մեռնելու է կոկորդի ախտից…

Ռոսսին նաև բժիշկ էր, գիտեր ինչ է ասում: Ադամյանի թավշային, երաժշտական բարիտոն ձայնը նա համարում էր արվեստական:

-Առաջ ռնգային է եղել այդ ձայնը,- բացատրեց նա,- դերասանը վարպետությամբ դարձրել է այն կոկորդային: Եւ ահա նրա կոկորդը մաշվում է:

Կատարվեց Ռոսսիի գուշակությունը: Մի քանի տարի անց Ադամյանը մահացավ կոկորդախտից:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան