Ուղիղ եթեր
Լարսում կուտակումներ են. 4 գծից միայն բեռնատարներինն է բաց
copy image url

Լարսում կուտակումներ են. 4 գծից միայն բեռնատարներինն է բաց

Ներքին 1 տարի առաջ - 19:07 01-06-2023
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին լարված իրավիճակ է ստեղծվել։ ՊԵԿ-ից Oragir.News-ին հայտնեցին, որ այս պահին էլ կուտակումներ կան Լարսից դեպի Վրաստանի սահման, իսկ Վրաստանից դեպի Լարս համեմատաբար նվազել են։

«Կուտակումների պատճառը վերանորոգումն է, չորս գիծ փակվել է, միայն բեռնատարների գիծն է բաց, այդ իսկ պատճառով մարդատար մեքենաները բեռնատար մեքենաների ուղիով են անցնում»,- հայտնեցին ՊԵԿ-ից։

Հարցին, թե կուտակումների պատճառը հեղեղումնե՞րը չեն, պատասխանեցին, որ եղել են, բայց հիմա խնդիրը շտկվել է։

Հետաքրքրվեցինք, թե այս պահին քանի մեքենա է կուտակված Լարսում, և ինչ վնասներ են կրում մեր տնտեսվարողները, պատասխանեցին, որ հստակ չեն կարող ասել, դա ամեն պահին փոփոխվում է, չեն կարծում, որ զգալի վնաս են կրում տնտեսվարողները։

Ամենից շատ դիտված