Ներքին 3 տարի առաջ - 18:23 01-06-2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ՆԳՆ փրկարար ծառայությունում

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՆԳՆ փրկարար ծառայությունը կարզմակերպել էր տոնական միջոցառում Ներքին գործերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների երեխաների համար։

Տոնական բարձր տրամադրություն էր տիրում ամենուր։ Միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարեց փողային նվագախումբը։
Փրկարար ծառայության շարահրապարակը վերածվել էր իրական հեքիաթի․ ամենուր բազմաթիվ գունագեղ փուչիկներ էին, ուրախ երգ ու պար, զվարճալի խաղավարներ և մուլտհերոսներ։

Երեխաներին տոնի առթիվ շնորհավորեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ով հետևեց միջոցառմանը, զրուցեց և նկարվեց երեխաների հետ։

Կազմակերպվել էին ժամանցային հետաքրքիր խաղեր և ծրագրեր, կավճանկարչություն։ Մշակույթի կենտրոնի սաները հյուրերին ներկայացրեցին իրենց աշխատանքների ցուցահանդեսը։

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը երեխաների համար անցկացրեց զարգացնող հոգեբանական ծրագիր, որի միջոցով երեխաները ծանոթացան և կատարեցին դիդակտիկ խաղեր՝ փորձեցին խաղ-գլուխկոտրուկի միջոցով (փազլ) ստանալ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մեքենան։ Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների տրամաբանական մտածողության և երևակայության զարգացմանը։ Փոքրիկները ծրագրի շրջանակներում նկարեցին գեղեցիկ նկարներ, զբաղվեցին ավազաթերապիայով, ազատ խաղերով և գեղեցկացրեցին տոնն իրենց աշխատանքներով։

Գունեղ փուչիկներով զարդարված հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կվադրոցիկլը և ուրախ ավտոբուսը լիարժեք դարձրեցին երեխաների օրը։

Միջոցառման ավարտին անակնկալ էր սպասում փոքրիկներին․ տեղի ունեցավ օճառե պղպջակներով հետաքրքիր շոու, երեխաները վայելեցին համեղ պաղպաղակներ և քաղցր բամբակներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի