Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:33 30-05-2023

Միլիարդավոր դոլարների հասնող թմրանյութն առանց իշխանական երաշխիքի չէր մտնի Հայաստան

Նախօրեին իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վրդովված հարց է ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը թմրանյութերը հայտնաբերելուց առաջ միասին քեֆ են անում ՌԴ տանիքի տակ, ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։

Oragir.News-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, անդրադառնալով այդ պաշտոնյաների արտահանձնմանը, նշեց, որ արտահանձնման դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը մեղադրանքի որոշման հետ ուղարկվում են այն երկիր, որտեղ գտնվում է մեղադրյալը։ Նրանք գնահատում են ապացույցները և եթե տեսնում են, որ հանցանք կա, ապա պարտադիր հանձնում են։

«Բայց երբ, ոչ միայն փաստաթղթերն ուսումնասիրելուց, այլ ընդհանուր մթնոլորտից դատելով, տեսնում են արհեստական քրեական գործեր, որոնք կարված են, տեսնում են հետապմնդումներ, այլանդակություններ, մերժում են արտահանձնումը։ Հարցն այն է, որ այս իշխանական բուրգում գտնվող երկրի թշնամիների հիմնական նպատակն է վանել ՌԴ-ին մեզանից, զրկել դաշնակցից։ Այդ խամաճիկ անթրաշը, որ այնտեղ գնալիս հայտարարում է համագործակցությունը բարձր մակարդակի մասին, պարզապես կապիկություն է անում, ու դա ռուսներն էլ լավ գիտեն։ Իրականում նրանք ամեն բան անում են՝ այդ հարաբերությունները խարխլելու։ Այդ ամենաբարձր մակարդակի՞ համար է, որ ռուսաստանցի գործիչնրին, ընդ որում՝ ամենահայամետներին, արգելում են Հայաստան գալ։ Այսինքն, սրանց նպատակն է օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները՝ հերթական անգամ սրելու հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Սրա մասին է վկայում նաև «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից արված հայտարարությունը, թե այլևս կոնյակ չեն արտահանելու Ռուսաստան։ Այս մասին չխոսվեց, սակայն սա նշանակում էր, որ այդ ընկերությունը միանում է Արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաներին, մինչդեռ նրանք պետք է հաշվի առնեն, թե որ երկրում են տնտեսվարում ու բոլոր առումներով պետք է առաջնորդվեն մեր օրենքներով։ Իրականությունն այն է, որ նրանք թշնամի են, գործակալներ, որ ատում են մեր երկիրը ու ժողովրդին, և իրենց առջև պատվեր է դրված՝ ոչնչացնել երկիրն ու ժողովրդին»։

Անդրադառնալով թմրանյութերի հայտնաբերումից առաջ ՌԴ «տանիքի» ներքո խրախճանք կազմակերպելու մասին շեշտադրումներին, որին մասնակցել է նաև Միհրան Պողոսյանը, նախկին փոխոստիկանապետն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ տոնախմբության մասին է խոսքը, բայց թմրանյութի հայտնաբերման հանգամանքները և հրապարակված տեսանյութերը, իրավապահների տեղեկացնելու մասին հայտարարությունը այլ բանի մասին են վկայում։

«Մեր երկիր թմրանյութի նման մեծ խմբաքանակ է մտել, ընդ որում՝ 250 մլն դոլար ասվածը միայն մեծածախի գինն է, իսկ մանրածախի գինը մոտենում է մեկ միլիարդի։ Միջազգային թմրանյութերի վաճառքով զբաղվող հզոր կորտելը միլիարդի հանսող թմրանյութն առանց բարձր երաշխավորված լծակների չէր առաքի Հայաստան։ Հասկանալի է, որ դրա 90 տոկոսը Հայաստանից դուրս էր գնալու, բայց նրանց երաշխիք կարող էր տալ միան իշխանական բարձր լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։ Անկախ նրանից՝ թմրանյութի այդ պարտիան կապ ունի Միհրան Պողոսյանի հետ, թե կապ չունի, անկախ նրանից, թե ում միջոցով են փորձել դա իրականացնել, այդ գործարքի տեղափոխման մեջ կան հզոր իշխանական լծակներ ունեցող անձինք։ Նման կշիռ ո՛չ ԱԱԾ պետն ունի, ո՛չ ՆԳՆ, կամ ոստիկանապետը։ Երաշխավորն ավելի բարձր պետք է լինի։ Կարծում եմ՝ ընթացքում ինչ-որ սխալ, չպլանավորված բան է տեղի ունեցել․ ու բանվորները հայտնաբերել են թմրանյութը, բայց որ շատ բարձր լիազորություն ունեցող իշխանականի երաշխավորությամբ է դա իրականացվել, չկասկածեք։ Նման խոսակցությունները իշխանական բուրգում մեկ նպատակ են հետապնդում՝ իրենցից կասկածները վանելու։ Իսկ ընկերությունը հատուկ է ընտրվել, ընտրվել է հենց ընդդիմադիր, մերժված գործչի ընկերությունը՝ իրենցից կասկածները վանելու համար»։

Ձեզ գուցե հետաքրքրի