Երևան +11°
copy image url
Ներքին Խոսք Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:42 30-05-2023

Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան. Civilnet.am

Civilnet.am-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասաց՝ եթե անկլավները տանք Ադրբեջանին, մեր ճանապարհները փակվում են դեպի Իրան և Վրաստան, իրենք կարող են հսկողության տակ պահել մեր ճանապարհները, ինչո՞ւ պետք է տանք:

Նրա խոսքով, իշխանություններն այս 5 տարում ոչինչ չեն արել. «Մենք պետք է հիմա ունենայինք ամենալավ բանակներից մեկը՝ Հայաստանի և Սփյուռքի ունեցած հնարավորությունների սահմաններում: Հայաստանի առաջին երեք նախագահների ժամանակ մենք բոլորս մասնակցում էինք բանակցություններին, մենք տալիս էինք փորձագետներ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը վերցրել է ամբողջ մի պետություն, Սփյուռք, Արցախ և որոշում է կայացնում: Այդ որոշումներից մեր վիճակն անընդհատ վատանում է: Մեզ անընդհատ վախեցնում է, ինքն ավելի շատ է վախեցնում, քան Ալիևը»:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է պատճառներ փնտրի՝ արդարացնելու համար ներկայիս վիճակը, և պետք է ամեն ինչ անել բանակը հզորացնելու համար․
Արա Աբրահամյանն անընդունելի է համարում սպառազինություն չունենալու կամ դրա մատակարարումների հետ կապված ՀՀ իշխանությունների բացատրությունները. «Եթե ես Հայաստանի վարչպետն եմ, ունեմ հայրենիք, եթե Ռուսաստանը զենք չի տալիս, ես պետք է գնեմ բոլոր տեղերից: Ինքը պետք է ասի, ռուսաստանը չտվեց, մենք գնում ենք Հնդկաստանից ենք առնում, ԱՄՆ-ից ենք առնում, Եվրոպայից ենք առնում:

Մենք պետք է ունենանք բանակ: Ինքը պետք է գա, Ռուսաստանին ճիշտ ձեւով բացատրի, որ ինքը մենակ զենք է առնում, Ռուսաստանի շհերին չի կպնում: Եթե ես լինեի, զենք կգնեի բոլորից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիան էլ եթե զենք վաճառեր, նրանից էլ կգնեի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։