Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 22:23 27-05-2023

Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. Սենոր Հասրաթյան


Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում: Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ....

Ասվածի ապացույցը բզկտվող Երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերեվարման դեպքերն ու երեկ էլ՝թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը...

Անտանելի է, երբ այս ամենից հետո տիրում է կամ համատարած անտարբերություն, կամ, խոսելու դեպքում, նորից «մեղադրում» են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին...»»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում