Ներքին 3 տարի առաջ - 20:27 24-05-2023

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն այցելել է Շիրակի հանրակրթական և մասնագիտական կրթության մի շարք հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի մի շարք հանրակրթական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այցի նպատակն է եղել մարզի կրթօջախների պայմաններին ծանոթանալը և ուսումնական տարվա ավարտի հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր քննարկելը:

«Նախարարի տեղակալի առաջին կանգառը Ազատանի միջնակարգ դպրոցն էր, որի հետնամասում կառուցվում է նոր մասնաշենք: Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել դպրոցի տնօրինության, աշխատակիցների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նախարարի տեղակալը եղել է նաև Ազատանի մանկապարտեզում, որտեղ ևս ծանոթացել է ուսհաստատության ֆիզիկական միջավայրին ու ենթակառուցվածքներին, ինչպես նաև զրուցել աշխատակիցների հետ: Արաքսիա Սվաջյանը վերջիններիս հորդորել է դիմել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված տարակարգի համար, որը նրանց հավելավճար ստանալու հնարավորություն կտա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարի տեղակալի հաջորդ կանգառը Գյումրու «Ֆոտոն» վարժարանն է եղել: Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսհաստատությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և գույքային հագեցվածությանը: Աշակերտների հետ զրույցում նախարարի տեղակալը նշել է, որ այս տարվանից ողջ հանրապետությունում ներդրվելու է հանրակրթության նոր չափորոշիչը, որում կարևորված է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման բաղադրիչը: Աշակերտներին հետաքրքրել են նաև ՀՀ հանրակրթական ծրագրերի համադրելիությունը միջազգային ծրագրերին, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների և լաբորատորիաների հագեցվածության հարցերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը եղել է նաև նույն տարածքում գործող Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, ծանոթացել հաստատության պայմաններին ու ֆիզիկական միջավայրին: Ուսուցիչների հետ հանդիպմանը Արաքսիա Սվաջյանը նրանց հորդորել է մասնակցել է կամավոր ատեստավորման գործընթացին և օգտվել աշխատավարձի բարձրացման հնարավորությունից:

Մարզային այցի ընթացքում նախարարի տեղակալը եղել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում: Նա այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նշյալ ուսհաստատությունների շենքային պայմաններին, ուսուցանվող մասնագիտություններին և առկա խնդիրներին: Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է մասնագիտական ծրագրերի՝ առավել նպատակային իրականացմանը և համապատասխանեցմանը տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներին:

Նշվում է, որ նախարարի տեղակալը խոսել է նաև հաջորդ տարի նախատեսվող ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների ատեստավորման գործընթացի մասին, ինչպես նաև հորդորել հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժներին՝ մասնակցելու առաջիկա կամավոր ատեստավորմանը: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև միայն Գյումրու թիվ 1 և թիվ 3 արհեստագործական ուսումնարաններում դասավանդվող մասնագիտություններին և դրանցով զբաղվածության հնարավորություններին՝ հետաքրքրելով, թե պետության կողմից հավելյալ ինչպիսի աջակցության կարիք կա՝ զարգացնելու նման մասնագիտությունները: Փոխնախարարը լսել է նաև ՄԿՈՒ հաստատությունների աշխատակիցների դիտարկումները վերոնշյալ հարցերի շուրջ և պատասխանել նրանց հուզող հարցերին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից