Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 15:57 24-05-2023

Համարձակ, բայց միևնույն ժամանակ փխրուն․ Օդրի Հեփբըրն

Շողացող աչքերով և էլեգանտության խորհրդանիշ համարվող Օդրի Հեփբըրնի հմայքը արտահայտվում էր նրա շարժումների, դիմագծերի և ժպիտի մեջ։

Օդրին 50-ականների ամենահամարձակ, բայց միևնույն ժամանակ ամենափխրուն դեմքերից էր, ում փորձում էին նմանվել։ Քննադատները գրախոսության փոխարեն նրան սիրային նամակներ էին գրում։



Չնայած իր արիստոկրատական ծագում ունենալուն, ապագա դերասանուհու մանկությունը անցել է շատ դժվարություններով։ Երբ Օդրին վեց տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են և նա մոր հետ տեղափոխվել է Նիդեռլանդներ։ Պատերազմական տարիներին Օդրիի առողջությունը վատանում է, քանի որ նա ստիպված էր «սովամահ» լինել։ Անգամ պատերազմի ավարտից հետո դերասնուհու ճիշտ նյութափոխանակությունը չի վերականգնվել։

Դերասանուհին ֆիլմերում սկսել է նկարահանվել 40-ականների սկզբերին, բայց մեծ հաջողության հասել է 1953 թվականին՝ «Roman Holiday» կատակերգության թողարկումից հետո։ «Roman Holiday» կատակերգության ռեժիսոր Ուայլերը Օդրիին նկարահանում է ևս երեք ֆիլմերում։



Օդրիի կարիերայում առավել մեծ դեր է խաղացել Բլեյք Էդվարդսի «Breakfast at Tiffany's» ֆիլմը՝ հիմնված Թրումեն Կապոտեի համանուն պատմվածքի վրա։

Օդրին ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում մինչև 1967 թվականը, ինչից հետո բավական երկար ժամանակով ընդմիջում է վերցնում դերասանական կարիերայում(1976 թվական)։

Օդրին այն դերասանուհիներից էր, ում ոճը ազդել է նորաձևության վրա։ Բանն այն է, որ Օդրին ամենահասարակ սև զգեստը այնպես էր ներկայացնում, որ կարծես դա լիներ նորաձևության գլուխգործոց։ Հեփբըրնի ոճը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից, ինչպես նաև նրա կանացի կերպարը։



Ավելի քան 40 տարի Օդրիի համար զգեստներ է ստեղծում Givenchy նորաձևության տունը։ Օդրին ոչ միայն ներկայացնում էր Givenchy նորաձևության տան հագուստները ֆիլմերում, այլև կրում էր այն առօրյա կյանքում։ Դերասանուհին դառնում է նորաձևության տան դեմքը։

1957թ. նորաձևության տունը թողարկում է «Օդրի Հեփբերն» օծանելիքը: Անգլիական աճուրդի տունը՝ Kerry Taylor-ը Sotheby-ի հետ միասին, աճուրդի է հանել դերասանուհու զգեստապահարանից 40 պարագաներ։ Աճուրդից ստացված 440 հազար դոլար գումարը օգտագործվել է բարեգործական նպատակներով։

Օդրին ամուսնացել է իր կյանքի ամենամեծ սիրո՝ Մել Ֆերերի հետ, ով նրանից մեծ էր 12 տարով։ Մելը շատ հաճախ կորցնում էր ինքնատիրապետումը, քանի որ չէր աշխատում, իսկ կինը նվաճում էր ավելի մեծ բարձունքներ։ Որպես սիրող կին, Օդրին փորձում է օգնել ամուսնուն։



Լրագրողների հետ զրույցում նա խոսում էր պատրաստված արտահայտություններով, որոնք իրեն սովորեցրել էր ամուսինը՝ Մելը։ Օդրին երազում էր երեխաներ ունենալու մասին և 30 տարեկան հասակում ունեցավ իր առաջնեկին՝ Շոնիին։ Որդու ծնունդից հետո նոր ֆիլմերը մեծ հաջողությունների հասան։ Սակայն այս ամենից հետո Օդրիին սպասում էր 3 վիժումներ և ամուսնալուծություն։ Մելի հետ բաժանումը Օդրին ծանր է տանում։

Օդրի Հեփբըրնը մահացել է քաղցկեղից 63 տարեկան հասակում 1993 թվականին, Շվեյցարիայի իր տանը։ Հոգեհանգստի ժամանակ ծաղկեփնջերն այնքան շատ են եղել, որ թվացել է թե Օդրին ոչ թե հողում է թաղված, այլ ծաղկանոցում։

Իր վերջին նկարահանված «Միշտ» ֆիլմում դերասանուհին մարմնավորել է միստիկ կերպար։ Օդրին պետք է խաղար հրեշտակի կերպար, որը հանդիպում է վթարի ենթարկված օդաչուի հոգուն։

Օդրիի թաղման պսակներից մեկի ժապավենի վրա գրված էր. «Այժմ Աստծո մոտ հայտնվեց ևս մեկ հրեշտակ»: