Միտք 4 տարի առաջ - 16:15 21-10-2021

ՀՀ անվտանգության միջավայրը փխրուն է, իսկ ներքին և արտաքին սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորությունները բարձր չեն

Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համար դեռ չի եղել մի իրավիճակ, որը դյուրին լինի մեզ համար։ Մեր պատմության ընթացքում մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների և այդ իրավիճակներից միշտ դուրս ենք եկել պատմության ճիշտ գնահատմամբ, միասնականությամբ և մեր հերոս զավակների նվիրումի շնորհիվ։ Այս մասին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Որքան էլ, որ մենք արձանագրել ենք պարտություն, այնուամենայնիվ 265 կմ տարածքում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել, տեղում հրամանատարների և զինվորների հմուտ գործողությունների շնորհիվ պահպանվել են այդ դիրքերը, իսկ այնտեղ, որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում, հատկապես Արցախի հարավային հատվածում, հրամանատարները և զինվորները անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը։ Այսօր չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ի շուրջ։ Անվտանգության միջավայրը փխրուն է, շատ են ներքին և արտաքին սպառնալիքները, բայց դրանց կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորությունները այնքան էլ բարձր չեն, մանավանդ, որ գտնվում ենք այնպիսի հոգեբանական իրավիճակում, երբ մեկ տարին չի անցել և մեր վերքերը չեն ամոքվել»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Օհանյանը շեշտեց, որ այս քննարկման ընթացքում գնահատական են տալու բոլոր այն հարցերին, որոնք հանգեցրել են պատերազմի և պարտության։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը