copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:52 13-12-2023

Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը․ Քերոբյանը հանդիպել է Կանադայի դեսպանի հետ

Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»,- գրել է նախարարը։