Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:29 24-05-2023

Այսօր Փաշինյանն է գալու, դրա համար փորձում են իրավիճակ սրել. Ալեն Սիմոնյանի կարծիքով այսօրվա միջադեպը կազմակերպած սադրանք էր

Ես պարոն Աղազարյանին ու Արթուր Սարգսյանին նախազգուշացում եմ հայտարարում, ցանկություն չկա որևիցե ձևով լարել իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Սիմոնյանը նշեց, որ կարող էր այլ միջոց կիրառել, բայց դրան չի գնում, այլ տալիս է միջադեպին իր գնահատականը․ «Սա կազմակերպված սադրանք էր ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին։ Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ Ազգային ժողովն է։

Երբ հայտնվեց այդ պատգամավորը ու քաջալերում էր Սարգսյան Արթուրին, որ գնա, դուխով ելույթ ունենա, ինձ համար ակնհայտ դարձավ, որ սադրանք է նախապատրաստվում։ Հետո պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որի իրավունքը ինքը չունի, հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա ու պաշտպանել պարոն Սարգսյանին։ Հասկանալով, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները չեն մտնում այդ սարանքի մեջ, սկսեցին ինձ կոչ անել պատգամավորներին հանգստացնել»։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորները օգտագործեցին այս առիթը՝ դահլիճ չգալու համար։

«Իսկ ինչո՞ւ չգան դահլիճ։ Կարո՞ղ եք գուշակել։ Որովհետև այսօր կա հարց ու պատասխան և այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրենց առիթ էր պետք, որ կա՛մ ծեծկռտուք լինի ու իրավիճակը լարվի, կա՛մ որևէ ձևով իրավիճակ ստեղծեն։ Այստեղ չստացվեց, փորձեցին միջանցքում անվտանգության աշխատակիցների հետ այդ իրավիճակը ստեղծել: Ասելիք ու օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել, խնդրում եմ չտրվել այդ սադրանքներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Վերջում դիմելով ՔՊ-ականներին՝ նա ասաց. «Ակնհայտ է՝ ասելիք չունեցող, առաջարկ, ընդհանուր առմամբ օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել։ Խնդրում եմ՝ այդ սադրանքներին չտրվել, որովհետև մենք ավելի պատասխանատու ենք մոտենում մեր գործին՝ գիտակցելով այն ժամանակահատվածն ու իրավիճակի պատասխանատվությունը, որը կրում ենք մեր ուսերին»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի