Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:44 20-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Գրիգոր Մերջանով

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

Քիչ բան է հայտնի «Նեմեսիսի» կազմակերպիչներից Գրիգոր Մերջանովի մասին։ Նա հայ ազատամարտի առավելապես իրատես գործիչներից է։ Ծնունդով բուլղարահայ է, երկար ժամանակ ապրել է արտասահմանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել է ՀՅԴ շարքերը։ Ժնևում մասնագիտացել է պայթուցիկ նյութերի պատրաստման մեջ։

Հայտնի է, որ նա գործուն մասնակցություն է ունեցել 1905 թ․ հուլիսի 21-ին Սուլթան Համիդի դեմ մահափորձի կազմակերպմանը։ 1905-06 թթ․ ակտիվորեն մասնակցել է հայ-թաթարական բախումներին՝ մեծապես նպասելով Զանգեզուրի և Ղարաբաղի պաշտպանական գործերին։ 1915 թ․ ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից, սակայն կարողացել է ազատվել և փախչել Բուլղարիա։

1918 թ․ Կ․ Պոլսում ահաբեկել է ցեղասպանությանը նպաստած անձանց։

Ահա հենց այս գործունեության պատճառով նրան է վստահվել «Նեմեսիս» գործողության գլխավոր կազմակերպիչ Շահան Նաթալիի աջ ձեռքը դառնալու պատիվը։ Նա անձամբ է ղեկավարել 1921 թ․ դեկտեմբերի 5-ին Հռոմում Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմի ահաբեկումը։



Հայտնի է, սակայն, որ 1922 թ․ Մերջանովը լքել է կուսակցության շարքերը։ Բնավորությամբ շիտակ, հայացքներով իրատես Մերջանովը իր հուշագրության մեջ անկեղծորեն խոսում է առանձին քաղաքական գործիչների անսկզբունքայնության, անհեռատես քաղաքականության մասին։ Թեև միաժամանակ նա հիացմունքով է խոսում Շահան Նաթալիի, Հրաչ Փափազյանի և հատկապես Արամ Երկանյանի մասին՝ նրան բնորոշելով «․․․իտեալ ահաբեկիչ մը»։

Մերջանովը որոշ ժամանակ ապրել է Փարիզում, ուր և մահացել է անհայտության մեջ։ Մահվան տարին անգամ անհայտ է։

Կարդացեք նաև՝ «Նեմեսիսի» հերոսները․ Արամ Երկանյան
«Նեմեսիսի» հերոսները․ Սողոմոն Թեհլերյան
«Նեմեսիսի» հերոսները․ Միսաք Թոռլաքյան
«Նեմեսիսի» հերոսները․ Արշավիր Շիրակյան
«Նեմեսիսի» հերոսները․ Ջեմալ փաշայի սպանությունը
«Նեմեսիսի» հերոսները․ Հակոբ Մելքումով
«Նեմեսիսի» հերոսները․ Շահան Նաթալի

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան