Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:56 20-05-2023

Չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր․ իրավապաշտպանը՝ դատավորին


44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մաիտիրոսյանին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողներին հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ: Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն եւ ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով»,-ասաց Մելիքյանը:

«Չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր»,-հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով լրագրողներին հարցին, թե արդյոք Գայանե Հակոբյանի որոշումը կայացրած դատավոր Ժորա Չիչոյանի նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է։

«Ինչքան էլ ուզում է ճնշում գործադրված լինի, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, մեկ ձեռք է, և թող որևէ մեկը չմտածի, որ երբևէ որևէ ճնշմամբ ինքը որևէ արդարացում է ունենալու։ Երբևէ։

Թուղթը ստորագրողը ո՛չ դատախազն է, ո՛չ քննիչն է։ Թուղթը ստորագրողը մեկ մարդ է․ եթե չես կարող դատավոր աշխատել, գնա, ուրիշ բան աշխատիր։ Եթե չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր»,- նշեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»