Ներքին 3 տարի առաջ - 10:00 20-05-2023

Վարորդները՝ ցայտնոտի մեջ․ ինչպես պարզել մեքենայի ապակիների մգացվածությունը

Ինչպես հայտնի է, ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել վարորդներին։

Նախ, գործադիրը հերթական անգամ որոշում է կայացրել՝ առանց հաշվի առնելու դրա իրագործման հնարավորությունները։ Ընդ որում՝ ըստ էության քաղաքացուն ողջամիտ ժամանակ չեն տվել իր վարքագիծը հարմարեցնելու նոր փոփոխությանը, հունիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին մնացել է ընդամենը 10 օր, չեն բացատրել դրա անհրաժեշտությունը, պատճառները, նպատակները։ Եւ շատերը անգամ չգիտեն՝ իրենց մեքենայի ապակիների մգեցվածության աստիճանը թույլատրելի է, թե ոչ, կամ ինչպես պարզել դա։

Պարեկների «աստված» Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ երկուշաբթիից քաղաքի տարբեր մասերում պարեկայինի կարգախմբեր կլինեն, որ առանց տուգանելու (նախքան հունիսի 1-ը) կստուգեն ու կասեն, թե որքանով է համապատասխանում մգեցվածությունը չափանիշներին։

Դրանից բացի՝ գոյություն ունի հատուկ հավելված՝ Tint meter Android համակարգերի դեպքում, որը կարելի է ներբեռնել եւ ստուգել։

Տպավորություն է, թե որոշման հեղինակները «պլյոնկաներ պոկելու» բիզնես են դրել եւ որոշել են իրենք էլ այդպես փող աշխատել։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան