Ներքին 3 տարի առաջ - 16:58 19-05-2023

Քննչական խմբի ղեկավարը թույլ չի տալիս` ամուսնուս բժշկական օգնություն ցուցաբերեն․ Սարամեջի վարչական ղեկավարն ահազանգում է

Այն պահին, երբ ամուսնուս տեղափոխում էինք MRT-ի, քննչական խմբի ղեկավարը մեզ «Շտապ օգնության» մեքենայից իջեցրել է ու արդեն 40 րոպե է` հարցաքննում է ամուսնուս։

Ընդ որում՝ ինքը ցավազրկողների տակ է եղել, ի վիճակի չէ նույնիսկ մեկ բառ ասելու, իսկ քննչականի ղեկավարը ներսից դուռը փակել է ու թույլ չի տալիս նրան տեղափոխելու։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ Թամարա Մինասյանը ահազանգել էր, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Նա հայտնել էր, որ վիճաբանություն է եղել Էդգար Հովհաննիսյանի ու Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Է․ Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մինասյանը նշեց, որ բժիշկը անհապաղ ամուսնուն ուղարկել էր MRT-ի։

«Ամուսինս շատ վատ էր զգում, գլխապտույտներ ուներ, փսխումներ, ճնշումի բարձրացում, ջերմությունը բարձր է։ Բժշկի ցուցումով պետք է MRT անեինք, իսկ քննչական խմբի ղեկավարը արգելք է հանդիսանում»,- ասաց Թամարա Մինասյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը