Ներքին 3 տարի առաջ - 11:41 13-05-2023

Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայ-ռուսական համալսարանում մայիսի 12-ին տեղի է ունեցել Համալսարանի Ընդհանուր Ժողովը (Կոնֆերանսը)՝ ռեկտորի ընտրության օրակարգով։ Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել։

Գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը հաստատել Կոնֆերանսի կողմից ընտրված ցանկացած թեկնածուին։

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը: Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվելու գալիք ընտրություններում՝ ելնելով սեփական առաջնահերթություններից:

Համալսարանի Հայաստանյան համահիմնադիրը՝ արձագանքելով ուսանողության և կոլեկտիվի բազմահազարանոց անդամների Հանրագրին, ինչպես նաև խորը ուսումնասիրության ենթարկելով Համալսարանի գործունեության իրավակարգավորումները, եկել էր այն եզրակացության, որ ռեկտորի ընտրության օրակարգով Համալսարանի Ընդհանուր Ժողովի անցկացումն այլընտրանք չունի, քանի որ ոչ Համալսարանի կանոնադրությամբ, ոչ միջպետական համաձայնագրով սահմանված չեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դրույթներ», - ասված է համալսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին