Ուղիղ եթեր
Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 23:59 07-05-2023

Գյումրում ավարտվեց HAY-AT JAZZ ամենամյա փառատոնը

Oragir.News-ը անդրադարձել էր մայիսի 4-ից Գյումրիում մեկնարկած ջազի փառատոնին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Մանուկյան» ընկերության նախաձեռնությամբ, արդեն 5-րդ անգամ քաղաքում անցկացվում են ջազային օրեր, իսկ խորագիրը նույնն է՝ «Հայը ջազում, ջազը՝ բակում»։

2017 թվականից ամենամյա դարձած երաժշտական փառատոնը սիրեցին ոչ միայն գյումրեցիները, նաև քաղաքի հյուրերը։



Փառատոնային առաջին օրը բացօթյա երաժշտության հարթակ էր ստեղծվել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում, որը թե՛ ներսից, թե՛ դրսից մշակութային քաղաքը, հետաքրքիր կենցաղը բնորոշող այցեքարտ է։

Թանգարանի բակում ջազի սիրահարներն էին, իսկ ավելի կոնկրետ MALKHAS JAZZ BAND-ի երկրպագուները։ Փառատոնի երկրորդ օրը ջազասերները Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում էին՝ վայելելու USUAL SUSPECTS Արտո Թունջբոյաջյանի, Կարեն Մամիկոնյանի, Տիգրան Սուչյանի և Արտյոմ Մանուկյանի ստեղծագործությունները։



Մայիսի 6-ին ջազը Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ էր տեղափոխվել, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը վայելեցին KAREN MAMIKONYAN NEW TRIO-ի բենդի ստեղծագործությունները։



Դե իսկ արդեն ջազի փառատոնի վերջին օրը Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակն էր լեփ-լեցուն։ Այսօր էլ ջազասեր հասարակությունը վայելեց Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի ջազային կատարումները։



«Ջազը և Գյումրին նմանություն ունեն իրենց ազատության և ըմբոստության հոգեկերտվածքի իմաստով, որովհետև ինչպես ջազային երաժշտությունը ազատության պահանջից ծնված երաժշտություն է, այնպես էլ գյումրեցիները շատ ազատասեր են և ազատական իրենց մտքերի մեջ՝ մանավանդ արվեստը գնահատելիս»,- շեշտում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը։

Թերևս հանդիսատեսի էներգիան է օգնում արվեստագետին, երաժիշտին ստեղծագործել և միմյանց փոխանցել այն բարություն և ազատություն բերող հոգեվիճակը։ 5-րդ անգամ անցկացվող փառատոնը, թատերականի հետ զուգահեռ, հավակնում է դառնալ մշակութային լավագույն միջոցառումը, որը արդեն իսկ Գյումրի շատ հյուրերի է բերել։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը