Ներքին 3 տարի առաջ - 10:12 06-05-2023

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում․ Տիգրան Աբրահամյան

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»:

Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ արի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:

Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ, պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը»:

Նշենք, որ նախօրեին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ Արցախին տալ բարձր ինքնավարություն:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան