Ներքին 3 տարի առաջ - 12:51 27-04-2023

Բռնությունը արդարացնողների և նրանց մեղադրողների մասին

«Պոլիգրաֆ» ակումբում ապօրինի թմրամիջոցների գործով ոստիկանության իրականացրած գործողությունների դեմ ընդվզողները, իհարկե, իրավացի են։

Այո, բռնությունը անթույլատրելի է, անհամաչափ ուժի կիրառումը անթույլատրելի է, անկախ նրանից թիրախում մեր մտերիմն է, թե անծանոթ, մեր պես մարդ է, թե սեռական, կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ։

Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը, մարդու իրավունքներով մտահոգ մի շարք ակտիվիստներ աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե ինչպես եք համարձակվում արդարացնել բռնությունը կամ անտարբեր մնալ։

Տարօրինակն այն է, թե որտեղ էին այդ ակտիվիստները, երբ «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն էին ձերբակալում, երբ որդեկորույս ծնողների նկատմամբ էին բռնություն գործադրում, երբ վարչապետի ավտոշարասյունը մահացու վրաերթի էր ենթարկում հղի կնոջ, երբ արցախցի երեխաներն էին հոգեբանական բռնության ենթարկվում, երբ գյուղերում թշնամին մետր առ մետր առաջ էր գալիս, երբ Արցախը Հայաստանին կապող վերջին ուղիներն էին փակվում․․․ իսկ այս ամենը բռնություն չէ՞, մարդու իրավունքների խախտում չկա՞, ինչո՞ւ չեք աղմկում, ահազանգում, մեղադրում, թե այս դեպքում «տուժողները» յուրային չեն, կամ շառից-փորձանքից հեռու չեք ցանկանում իշխանությանը հասցեական մեղադրանք ներկայացնել։

Այնպես որ որևէ տարբերություն չկա բռնությունը արդարացնողների և քաղաքական բռնության նկատմամբ անտարբերների միջև։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Ձեզ գուցե հետաքրքրի