Արտաքին 3 տարի առաջ - 18:00 26-04-2023

Ուկրաինայի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող ճգնաժամի վերաբերյալ։ Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանը կձգտի հասնել Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հաստատմանը։ «Չինաստանը վճռականորեն կաջակցի բանակցային գործընթացին և ամենակարճ ժամկետներում հրադադարի հաստատմանը»,- ասել է նա։

Չինաստանի նախագահի համոզմամբ՝ հակամարտությունից երկխոսությունն ու բանակցությունները միակ հնարավոր ելքն են։ Նա հայտնել է, որ Պեկինն իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա՝ ճգնաժամային իրադրության կարգավորման համար։

Ուկրաինայի նախագահն իր հերթին թվիթերյան գրառմամբ նշել է, որ բովանդակալից հեռախոսազրույց է վարել Չինաստանի նախագահի հետ։ «Երկար և բովանդակալից հեռախոսազրույց վարեցի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Հավատում եմ, որ զրույցը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է նա։

Չինաստանի և Ուկրաինայի նախագահները վերջին անգամ հեռախոսազրույց էին ունեցել 2022-ի հունվարին՝ նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը։

Հիշեցնենք, որ Չինաստանը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարելիցի կապացկությամբ ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջարկներ էր ներկայացրել։ Կարգավորման փաստաթուղթը հրապարակվել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, և այն ներառում է 12 կետ՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման կոչը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը