Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:26 25-04-2023

Օրենքը չի արգելում, ապրիլի 24-ին փակ լինելը բարոյական հարց է

Խնդիրը ավելի շատ բարոյական հարթության մեջ է, քան իրավական։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով այն մասին, թե կան արդյոք օրենքով ամրագրված նորմեր, համաձայն որի Ապրելի 24-ին առևտրի կենտրոնները, հանրային սննդի վայրերը և ժամանցի կենտրոնները չպետք է գործեն։

Պիպոյանն ասաց, որ ավելի ընդունելի է իր համար, որ նման հարցերը կարգավորվեն ոչ թե օրենքով, այլ ուրիշ կերպ։ «Այս դեպքում իմ համար էլ ցանկալի կլինի, որ մենք ապրենք մի իրականության մեջ, որ ոչ թե օրենքով պարտադրենք, այլ մշակույթով»,- ասաց Պիպոյանը։

Հետաքրքրվեցինք Պիպոյանից, իսկ կան կառույցներ, որոնք վերահսկողություն են իրականացնում, որ Ապրիլի 24-ին խախտումներ չլինեն, Պիպոյանն ասաց, որ շատ կարևոր բաներ կան, որ չեն հսկվում։ «Մինք այնպիսի հասարակություն ենք եղել, որ միակ օրը, որ ամբողջ ժողովուրդը նույն բանի մասին է մտածել, եղել է միասնական, եղել է Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանությունը։ Մենք սուգի, վշտի մասով միշտ համախմբվածություն ենք ունեցել։ Անգամ քաղաքական պրոցեսներին, եթե մենք նայենք, կհիշենք՝ նույն 2018թ-ին բոլորն ասում էին՝ ինչպես կարելի է քաղաքական լարվածություն ունենալ առջևում Ապրիլի 24 է, ինչպես կարելի է Ապրիլի 24-ին սա անել, այն անել։ Եթե ինչ-որ մեկն ասում էր Ապրիլի 24-ին սա անենք, այն անենք, մինչև 18 թիվը բոլորն ասում էին էլ ուրիշ օր չկա բան անելու, Ապրիլի 24-ին եք անում»։

Պիպոյանն ընդգծեց, որ այն խոսակցությունները և քննարկումները, թե արժի Ապրիլի 24-ին սա անել, նա անել խոսում է այն մասին, որ մենք որպես հասարակություն գահավիժել ենք։

Պիպոյանն ընդգծեց, որ ամեն դեպքում ինչ-որ կառույցի աշխատանքը սահմանափակող, օրենքով արգելող նորմեր չկան։

Հարցին, իսկ եթե միջոցառումներ տեղի ունենան, կա հստակեցված ինչ որ ցանկ, թե ինչ բնույթի երաժշտություն պետք է հնչի, Պիպոյանն ասաց. «Անկեղծ ասած ես կդժվարանամ դրան պատասխանել, քանի որ նման իրավիճակի ականատես չեմ եղել, որ փորձեմ հասկանալ, թե որ օրենքի, որ դրույթը խախտվեց»։

Ամենից շատ դիտված

16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան