Ներքին 3 տարի առաջ - 17:28 07-02-2023

ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ. Սիմոնյան

Հայաստանը պետք է թույլ չտա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այդ առումով, միգուցե, մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Մենք հետամուտ ենք լինում։ Աշխարհում, իմ գնահատականով, մեծ հաշվով կա կոնսենսուս, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, որ միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու Ռուսաստանը», - ասաց նա:

Սիմոնյանը նաև նշեց, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն և ունենում են կոնկրետ հետևանքներ։

ԱԺ նախագահը նաև ավելացրեց, որ դիվանագիտական առումով Հայաստանը «ճակատամարտը» բավականին լավ է տանում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին