Արտաքին 38 րոպե առաջ - 09:55 23-10-2026

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը: Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվել ենք ապահովել Ուկրաինայի լրացուցիչ կարիքները և Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել ենք ներկայացնել կոնկրետ լուծումներ այս հարցով: Եվրահանձնաժողովն աշխատանքներ է տանում, և ես կարծում եմ, որ նոյեմբերին մենք կկարողանանք որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա Rapporteur պորտալին տված հարցազրույցում:

«Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ նոյեմբերի 26-27-ի արտահերթ հանդիպմանը, նրանք կփորձեն համաձայնության հասնել դեկտեմբերի 17-18-ի նիստում»,- հավելել է Կոշտան:

Ինչպես գրում է պորտալը, ԵՄ-ն կոչ է արել, մասնավորապես, Մեծ Բրիտանիային, Կանադային և Նորվեգիային ակտիվացնել ջանքերը և լրացուցիչ միջոցներ հատկացնել Կիևի նոր հայտը բավարարելու համար:

Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ 70 միլիարդ եվրո Եվրամիությունից՝ 2027 թվականի ռազմական կարիքների համար: Ինչպես հոկտեմբերի 19-ին նշել էր իտալական La Repubblica թերթը, Եվրոպայում ապշած են Զելենսկու այս պահանջից: Մինչ այդ ԵՄ երկրներն արդեն հատկացրել էին 90 միլիարդ եվրո, որոնք պետք է Ուկրաինային տրամադրվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին