Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:31 17-08-2023

Կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը. Փաշինյան

Երեկ ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Այս մասին այսօր առավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ամփոփելու լինենք քննարկումը, կարող ենք արձանագրել հետևյալը՝

1. Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը: Իհարկե, Հայաստանի Հանրությանը կարող է սա տարօրինակ թվալ, որ արձանագրում եմ սա ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակ պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ:

2. ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ-ի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

3. Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով անձանց և տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվել:

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է: Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչն է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը:

Իհարկե, այս կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար շուրջ 400 տոննա բեռով՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավարությանը: Մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է, միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան:

Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որպեսզի ԼՂ-ի ժողովուրդը իր ցանած հացահատիկը հավաքի՝ ալյուր ունենալու համար: Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում և, հետևաբար, Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պիտի դիտարկեն:

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա: Միևնույն ժամանակ, պիտի կրկնեմ նախկինում ասածս, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփնակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,-կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան