Ուղիղ եթեր

Արցախի դատավորը սպառնացել է քաղաքացուն, որ հեռացնի մեկնաբանությունները

Ներքին 2 տարի առաջ - 00:27 22-04-2023
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Եգանյանն ահազանգել է, որ այսօր Ստեփանակերտի կենտրոնում Արցախի Վերաքննիչ դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանը սպառնացել է Արցախի բնակիչ Կարեն Համբարձումյանին՝ Եգանյանի էջում առկա գրառման ներքո տեղադրված իր մեկնաբանությունների պատճառով և նույնիսկ հայհոյանքներ հնչեցրել։

Oragir.News-ի հետ զրույցում Մարատ Եգանյանը պատմեց, որ Կարեն Համբարձումյանը միջադեպի մասին պատմել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում, սակայն որոշ ժամանակ անց նրա այդ ուղիղ եթերը ջնջվեց։

Մարատ Եգանյանի խոսքերով՝ Արցախում դա շատ տարածված երևույթ է, երբ հեղինակը ուղղակի ստիպված է լինում հեռացնել որոշ պաշտոնյաներին ոչ հաճելի իր գրառումներն ու տեսանյութը։

Ուղիղ եթերը սակայն պահպանվել է Եգանյանի ֆեյսբուքյան էջում։

«Պիտաչոկում կանգնած էի էսօր, ինչ-որ մի անձ մոտիկանում ա ինձ, ասում ա՝ Մարատը․․․ կամենտարի ես գրել։ Ես հարց եմ տալիս, ասում եմ՝ ինչ անամ, գրել՝ գրել եմ։ Ինքն էլ Վերաքննիչի Մարատն ա, Օքսրի Գարիկի տղան ա։ Ուգրաժատ է անում, ես էլ իրան հարց եմ տվալ՝ իրավունք չունի՞մ կամինտարի գրալ, բա դու էսինչ էսինչ գործերը ստի ես արել․․․ ինքը Վերաքննիչի դատավոր է, ինքը ինձ էկալ՝ ուգրաժատ ա անում։ Բայց ես էլ իրան ասալ եմ՝ դատավոր ես, քեզ դատավորի նման պահի։ Տոր, Մարատն ես, էս մինն ես էն մինն էս, բայց ինքը դատավոր՝ Պիտաչոկի աստանովկում իրան դատավոր չի պահալ, ինքը իրան պահալ է որպես քաղաքի տեր տիրականը»։

Մարատ Եգանյանը պատմեց նաև, որ Կարեն Համբարձումյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դատավորների կողմից սոցցանցերում կատարած մեկնաբանությունների պատճառով քաղաքացիների հետ կապ հաստատելը, իր մոտ եղած տեղեկությունների համաձայն, շատ տարած պրակտիկա է Արցախում, սակայն այս դեպքն աննախադեպ է, երբ դատավորը ոչ միայն կապ է հաստատել քաղաքացու հետ, այլ նույնիսկ սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել քաղաքի կենտրոնում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ