Էրդողանն ընտրություններից առաջ օգտագործել է իր վերջին հաղթաթուղթը. հույն փորձագետ
copy image url

Էրդողանն ընտրություններից առաջ օգտագործել է իր վերջին հաղթաթուղթը. հույն փորձագետ

Արտաքին 2 տարի առաջ - 17:15 19-04-2023
Հույն ակադեմիկոս և վերլուծաբան Կոնստանտինոս Ֆիլիսը հունական «Ekathimerini» պարբերականում հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես առաջիկա համապետական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Ermeni haber լրատվական գործակալությունը։

Ֆիլիսը շեշտել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ օգտագործել է իր վերջին հաղթաթուղթը։

Հույն վերլուծաբանը կարծում է, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժները այնպես փոխեցին Թուրքիայի քաղաքական պատկերը, որ դա անհանգստացնում է Էրդողանին։ Նրա խոսքով՝ Էրդողանը Թուրքիայում և աշխարհում ինքն իրեն ներկայացնում է որպես «կայուն և պատասխանատու տարբերակ»՝ ի հակադրություն ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի։

Կոնստանտինոս Ֆիլիսը հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն ներկայացնում է տարբեր կուսակցությունների դաշինք՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ դաշինքում ճեղքեր կային մինչև նրա թեկնածության առաջադրումը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի նոր կառավարությունը հավանաբար խորհրդարանում չի ունենա բավարար մեծամասնություն՝ Սահմանադրությունը փոփոխելու համար։

Փորձագետը միևնույն ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությանը, ինչպես նաև պաշտպանության, ավտոմոբիլային արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում նրա ունեցած նախագծերին ու նպատակներին։ Նա այս համատեքստում հայտնել է, որ հինգ չափանիշներ կան, որոնք կարևոր դեր կխաղան ընտրություններում, դրանք են՝ «Ազատ գործ» և «Կրկին բարօրություն» կուսակցությունների հետ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ձևավորած դաշինքը, ի տարբերության ընդդիմության Էրդողանի և իր կոալիցիոն դաշնակից Դևլեթ Բահչելիի՝ միասնական ցուցակով հանդես չգալը, քուրդ ընտրողները, երիտասարդ ընտրողները, ինչպես նաև 2018-ի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեի թեկնածության առաջադրումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։



Ամենից շատ դիտված

15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
08:45 Լույս չի լինի Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը