Ներքին 3 տարի առաջ - 14:17 19-04-2023

Ապրիլի 24-ին հատուկ միջոցառումներ չեն նախատեսվում


Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին, այս պահին հատուկ միջոցառումներ ու արարողություններ չի նախատեսվում անցկացնել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

«Հանձնաժողով հիմնականում ստեղծվում է տարելիցների ժամանակ։ Այսինքն, այդպիսի հանձնաժողով ստեղծվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում։ Այս տարի առանձնահատուկ միջոցառում չի նախատեսվում։ Կլինի միայն համազգային այցելություն՝ հուշահամալիր»,- ասաց նա։

1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված 20-րդ դարի առաջին ու մեծագույն ոճիրը դատապարտվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, ավելի ուշ՝ այդ փաստն ընդունել են նաև Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն։

Այս երկրներում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Թուրքիայի ղեկավարությունը մինչև օրս հրաժարվում է ընդունել ավելի քան 100 տարի առաջ, Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության հանդեպ իրականացված Ցեղասպանական ոճիրի փաստը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում