Ներքին 3 տարի առաջ - 09:54 19-04-2023

Պահելու մեսիջներ` տվող վարչապետից

Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլևս ոչնչով չի կարող մեզ զարմացնել, բայց ամեն անգամ նա նոր ռեկորդներ է սահմանում իր տարօրինակ հայտարարություններով։

Հիմա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Փաշինյանը որպես ՀՀ քաղաքացիների` իշխանության խաղաղության օրակարգին հավատալու և լավատեսության ցուցիչ, նշում է բնակարաններ ձեռքբերելու միտումը, շինարարական բումը։

Նման տրամաբանությամբ կարելի է ասել, որ արևը, երկինքն էլ են հավատում Հայաստանի ապագային, քանի որ դեռ ջերմացնում են, դեռ կապույտ է․․․։

Ի՞նչ խաղաղության օրակարգին հավատալու մասին է խոսքը, երբ բնակարանային բումը իր պատճառները ունի՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով օտարերկրացիների հոսք, եկամտահարկի վերադարձի օրենք, անշարժ գույքի տեսքով մշտական կապիտալ ունենալու ցանկություն, վարձավճարների շեշտակի բարձրացում․․․

Փաշինյանը, ինչպես միշտ, իրականության մի մասն է ասում միայն, մարդիկ բնակարաներ են գնում բացառապես մայրաքաղաքում, հայաստանյան գյուղերը, քաղաքները դատարկվում են․․․

Մյուս տարօրինակ հայտարարությունը մեղադրանք էր՝ ուղղված մեզ բոլորիս, քանի որ ոչ մեկս մեր տանը չունենք Արագած սարի նկարը։

Ըստ էության՝ Փաշինյանը մեսիջ էր հղում, թե մենք չենք գնահատում, չենք երկրպագում այն, ինչ ունենք, փափագում ենք այն, ինչը մերը չէ, ունենալը դժվար է․․․այսպիսով՝ վարչապետը մեզ սովորեցնում է մինիմալիզմին, հաշտվողականությանը, համակերպմանը, պարտվողականությանը․․․ չունենք Արարատ, բայց Արագած ունենք, երկրապագեք, չունենք Արցախ, Երևան ունենք, երկրպագեք, սա է նրա մեսիջը․․․

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով