Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:12 08-12-2023

«Մեսիջներ»՝ Ստեփանակերտից․ ադրբեջանցիները «բարի են»

Արդեն մի քանի օր է՝ Ստեփանակերտից մեսիջներ են ուղարկում այնտեղ ապրող մեր հայրենակիցները։

Հավանաբար, Ստեփանակերտում ինտերնետը հասանելի է, որովհետև Ստեփանակերտի պարետ Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, մեկ Ստեփանակետի փողոցներն է տեսագրությամբ տեղադրում Ինստագրամում, մեկ՝ տեսարժան վայրերը, հավանաբար, արցախցիներին ցույց տալու համար, որ այնտեղ ամեն ինչ կարգին է, ավելին՝ ադրբեջանցիները նույնիսկ չեն պոկել հայատառ գրությունները։

Գալստյան ամուսինները օրերս նաև տեսանյութ են տեղադել «Մենք ենք մեր սարերը» կամ ինչպես արցախցիներն են ասում «Դեդո- բաբո» հուշակոթողի տարածքից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ը կապ էր հաստատել Սարգիս Գալստյանի եղբոր որդու՝ պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք Գալստյան ընտանիքը կապի մեջ են հորեղբոր հետ։ Վերջինս պատասխանել էր, որ իրենք հորեղբորը զանգել չեն կարողանում, փոխարենը հորեղբայրն է իրենց զանգում։

Oragir.News-ը այսօր ևս փորձել է Դավիթ Գալստյանից տեղեկանալ Սարգիս Գալստյանի և նրա կնոջ մասին, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացել են անպատասխան։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով