Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է և այն չպետք է քննարկի որևէ մեկի հետ. սա արդյոք մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքն է. Կարող է՝ այո, կարող է՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2017-ին Սերժ Սարգսյանին հարց են տվել, ասել են՝ ինչու պրոցեսն առաջ չի գնում, պատասխանել է՝ դե Ադրբեջանն օրինակ, ԼՂ հարցը համարում է իր ներքինհարցը և նաև դա է պատճառը:
Ադրբեջանը խոսում է միջանցքների մասին։ Իմիջիայլոց, առիթ չեմ ունեցել ասելու։ Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցք եք ասում, ասում է՝ խոստացել է, որ միջանցք պտի տա, խոստումը չի կատարում, դրա համար այսքան խնդիր կա։ Ես կարող եմ ապացուցել, որ որևէ բան չեմ խոստացել։ Բայց ասում են, որ խոստացել եմ։ Մյուսն «արևմտյան Ադրբեջանի» թեզն է, որ ՀՀ տարածքում ադրբեջանցիներ են ապրել։ Է, Նախիջևանում էլ հայեր են ապրել։ Բաքվում էլ, Սումգայիթում էլ։ Բարդությունները շատ են, բայց հիմնաքարային հարցը փոխադարձ անվստահությունն է։ Ո՞նց այն հաղթահարենք»։
Մանրամասները՝ տեսանյութում․