Շատերն ասում են, որ մեզ պես գիժ չեն, որ էդքան քայլեն, բայց ասում են, որ կմիանան մեզ Աղավնոյի մատույցներում․ կամավորականները քայլում են դեպի Աղավնո
copy image url

Շատերն ասում են, որ մեզ պես գիժ չեն, որ էդքան քայլեն, բայց ասում են, որ կմիանան մեզ Աղավնոյի մատույցներում․ կամավորականները քայլում են դեպի Աղավնո

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:59 10-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Կամավորականներ Մարտին Աշոտ Դաթոյանը և Արսեն Սահակյանը արդեն մի քանի օր է` ոտքով ճանապարհ են ընկել դեպի Աղավնո։

Oragir.news-ի հետ զրույցում Դաթոյանն ասաց, որ մինչև օգոստոսի 25-ը դեռ ժամանակ կա, և իրենք ճանապահն անցնում են ապտմամշակութային կոթողներ այցելությամբ, մարդկանց հետ զրուցելով, ստեղծված իրավիճակի մասին տեղի բնակիչների հետ քննարկումներ կազմակերպելով, պատմական կերպարների մասին մարդկանց պատմելով։

«Եթե ցանկություն լինի, 3 ժամում էլ կմտնենք Աղավնո, սակայն հակառակը, փորձում ենք մի քիչ երկարացնել ճանապարհը, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան մեր ակցիայի մասին։ Հիմա ուղևորվում ենք Սպիտակավոր եկեղեցի, այնտեղ մի փոքր Նժդեհից ու Նժդեհի ոգուց ենք խոսելու։ Վաղն էլ ուզում ենք մտնել Քարահունջ, Զորաց քարեր, այնտեղ Նավասարդի տոնախմբություն է լինելու, մտադիր ենք նաև այնտեղ մարդկանց հետ խոսել, մարդկանց իրազեկել, ստեղծված իրավիճակի մասին պատմել։ Հույս ունենք, որ պատմական փաստերն ու իրողությունները մարդկանց մոտ ինչ-որ բան կարթնացնեն։ Փորձում ենք մարդկանց մտածողության մեջ որևէ բան փոխել, բեկել այն կարծրատիպը, ըստ որի՝ արդեն համաձայնվել ենք, որ պիտի կործանվենք», - ասաց նա։

Դաթոյանն ընդգծեց, որ որևէ քաղաքական ուժի չեն հարում, ոչ մեկի կողմից չեն ուղղորդվում․ «Պարզապես հայ մարդիկ ենք, որ մտահոգ ու սրտացավ ենք մեր երկրի, ապագայի, մեր երեխաների ապագայի համար։ Կարծում ենք, որ որքան շատ մարդ իմանա Աղավոյում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մեր գործողության ու հնարավոր անելիքների մասին, որքան շատ մարդ հավաքվի այնտեղ, այնքան լավ, քանի որ որքան հասկանում եմ, հենց Աղավնոյում են լուրջ գործողություններ սպասվում։ Մենք հույս ունենք, որ մարդիկ կգնան այնտեղ, ու մարդկանց ներկայությունը կօգնի հարցերին ավելի արագ ու հեշտ կլուծումներ գտնելու։ Մենք պիտի պահենք Արցախը, այդ նպատակով ենք տանից դուրս եկել։ Իհարկե, հասկանում ենք, որ 2 հոգով ոչ մի բան էլ չենք կարողանալու փոխել, ու մեր նպատակը ոչ թե մարդկանց կանչելն ու մեզ միացնելն է, այլ մարդկանց համախմբելը։ Ես փառք չեմ փնտրում, ցանկացած պահի կարող ենք մի կողմ քաշվել, մեզ մեր սերունդների ապագան է պետք, որ մեր երեխաները լավ երկրում ապրեն»։

Դաթոյանի դիտարկմամբ՝ իրավիճակից լուծումներ գտնելու համար պետք չէ ո՛չ ռուսներին ապավինել, ո՛չ էլ որևէ այլ ուժի։ «Մենք ի վիճակի ենք մեր երկիրը պահել, մեզ ընդամենը դրա համար կամք, ուժ ու գիտակցություն է պետք, գիտակցություն, որ ամեն ինչ կարող ենք փոխել մեր սերուդների համար։ Կարծում եմ՝ շատերը մեզ կմիանան, շատերն ասում են, որ մեզ պես գիժ չեն, որ էդքան քայլեն, բայց ասում են, որ կգան, կմիանան մեզ Աղավնոյի մատույցներում։ Չգիտեմ՝ կգա՞ն, թե՞ չէ, բայց իմ ընկերներն են, վստահ եմ, որ կգան, ու մենք միասին արդեն այնտեղ կորոշենք, թե ինչ ենք անելու։ Եթե ստացվի այնպես, որ հասնենք էնտեղ ու ստիպված լինենք քոռ ու փոշման հետ գալ, այդպես կանենք, թեպետ վստահ եմ, որ այդպես չի լինի։

Գիտեք, մենք չենք գնում մեռնելու, գնում ենք խելամիտ լուծումներ գտնելու, որոհետև առավել կարևոր է հիմա մեր ապրելը, կարևոր է մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր սերունդների ապագայի համար։ Ես պատրաստի լուծումներ չունեմ, լուծումներն այնտեղ միասին ենք գտնելու։ Իմ համար սա սրբազան ճանապարհ է, ուրիշները ոնց կնայեն սրան՝ չգիտեմ, բայց իմ համար սա սրբազան ճանապարհ է, որովհետև արդյունքում մենք խնդիր ունենք՝ փրկելու մեր երկիրը։ Հայաստան աշխարհի փրկության մասին է խոսքը հիմա։ Արցախը միայն արցախցունը չէ, նաև իմն է, ես որ գնում եմ Արցախ, չեմ գնում արցախցու համար, ես գնում եմ առաջին հերթին իմ համար, որովհետև Արցախը նաև իմն է»։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ