Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:07 10-11-2022

Ինձ չերեզներով խաբար էին անում, ասում էին՝ քեզ էդքան էլ ապահով մի զգա, բայց ես տուզիկներից երբեք էլ չեմ վախեցել․ Վահագն Վերմիշյան

«Իմ նկատմամբ հետապնդման համար պատասխանատու առաջին անձը մեր պետության առաջին դեմքն է և մի քանի այլ մարդիկ, որոնք իրեն կողքից հուշել են»։ Այս մասին այսօր կայացած դատական նիստի ընթացքում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանը։

Նա ներկայացրեց մի քանի դրվագ, որոնց շուրջ իր դիտարկումներն ու առարկությունները դուր չեն եկել իշխանության ներկայացուցչներին։

Դրանցից մեկը Հայաստանից երկաթի արտահանման դեմ իր ելույթն է եղել։

«Դա կապված էր իմ ոլորտի հետ։ Շինարարության մեջ բավական շատ երկաթ է օգտագործվում, և այդ երկաթի 80 տոկոսը գալիս է արտերկրից։ Մենք երկաթ ներմուծող երկիր ենք և ունենք լավ որակի արմատուրա և այլ մետաղական իրեր պատրաստող արտադրամասեր, ինչու պիտի երկաթ արտահանենք։ Իմ ելույթի իմաստը եղել է այն, որ երկաթը պետք է մնա Հայաստանում։ Երբ ամբողջ աշխարհում երկաթի գինը տատանվում էր, եղել է 900-1000 դոլարի սահմաներում, Հայաստանից այն արտահանվում էր 200 դոլարով, դրա համար պետությանը կոպեկների հարկ էին վճարում։ Ես ինչ իմանայի, որ այսօր Հայաստանում պատգամավորի կարգավիճակով մարդիկ կա, որ հետաքրքրված են այդ բիզնեսով, որոնց ոտքը սեղմել եմ 10 մլն դոլարի սահմաններում։

Ես ասել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել։ Մենք ռազմական վտանգի մեջ գտնվող երկիր ենք, մենք իրավունք չունենք երկաթ արտահանել։ 90-ականներին Հայաստանի արդյունաբերության ողնաշարը կոտրվեց հենց նրանով, որ Հայաստանից մեծ քանակով հաստոցներ ու տեխնիկա երկաթի ջարդոնի անվան տակ դուս բերվեց»։

Նա նշեց, որ կառավարության նիստերից մեկի ժամանակիր այս դիտարկումները շատ վատ էին ընդունվել։ «Հայաստանից միջինում մինչև 2019 թ-ը Հայաստանից դուրս է եկել 50 հազար տոննա երկաթ։ Սրանից հետո ինձ չերեզներով խաբար էին անում, ասում էին՝ Վերմիշյան, դու քեզ էդքան էլ ապահով մի զգա։ Բայց ես տուզիկներից երբեք էլ չեմ վախեցել»։

Հաջորդ խնդիրը, որին նա անդրադարձավ, կապված էր Հայաստանի կադաստրային քարտեզների առնչությամբ իր կարծիքին։

«Կառավարության նիստերից մեկի ժամանակ Կադաստրի այն ժամանակվա ղեկավարներից մեկն առաջարկություն է ներկայացնում 13 մլրդ դրամ բյուջեից գումար հատկացնելու համար, որպեսզի կատարվի ամբողջ Հայաստանի տարածքի օրթոֆոտոլուսանկարահանում»։

Նա պատմեց, որ օրինակ՝ Ռուսաստանում 50 հազար քառակուսի կիլոմետրի համար օրթոֆոտո լուսանկարահանումն արվել է ընդամնեը 7 մլն ռուբլիով, Հայաստանի համար պետք էր 35 հազար քառակուսի կիլոմետրի համար լուսանկարահանում ու դրա համար առաջարկվում էր 26 մլն դոլար գումար դուրս գրել։

«Հարցրեցի, թե ինչ 26 մլն դոլար, աղետի գոտու համար ես 8 մլն դոլար էի ուզում, որպեսզի մարդկանց համար բնակարան կառուցեմ, իսկ դու 26 մլն դոլար ես ուզում։ Հարցրեցի, թե ով է անելու այդ լուսանկարահանումը, ասաց, որ 6 ընկերության առաջարկ են ներկայացրել ամենալավ առաջարկը Իսրայելն էր արել։

Նիստին ներկա էին Դավիթ Տոնոյանը, Արթուր Վանեցյանը, նրանց ասացի, որ ռազմական գործից քիչ բան եմ հասկանում, բայց ինձ համար ակնհայտ էր, որ իսրայելական ընկերությունը մի բան էլ ինքը մեզ պետք է ավելի քան 50 մլն դոլար տար, միայն թե այդ լուսանկարներն ունենար։ Իսրայելական ընկերությունները արդեն Ադրբեջանին ԱԹՍ-ներ էին վաճառում, ու այդ քարտեզները նրանց պետք էր, որ ոչ թե շենքին խփեին, այլ օրինակ, շենքում գտնվող իրենց ուզած աթոռին։ Սա նույնպես որոշ մարդկանց մոտ վատ արձագանք ունեցավ։

Հաջորդ խնդիրը ազատ տնտեսակա գոտի ստեղծելու գաղափարի դեմ խոսելն էր՝ Շիրակի մարզում»։

Նա նշեց, որ տարածքը, որ ուզում էին հատկացնել՝ Կարսի ճանապարհին էր, Թուրքիայի հետ սահմանի կողքին։

«Այնտեղ որևէ պայման չկար, որ անհրաժեշտ էր ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար։ Հարցրեցի՝ գուցե ուզում են Թուրքիայի հետ սահման բացել, բայց չէ որ Թուրքիան պայման ունի, ու այդ պայմանը Արցախի հողերի հանձնումն է։ Գուցե պալավորվում էին Արցախի հողերը հանձնել։

Երևի շատ անմիջական էր հարցս։ Մյուս կողմից էլ՝ ինչ գործ ունի Իսրայելն այդ գոտում, երբ մենք ունենք Իրանի պես հարևան դրանով մենք գազագազեցում էինք մեր հարևանին։ Այս մոտեցումը նույնպես շատ վատ էր ընդունվել։

Էլ շատ բաներ կարող եմ պատմել, դրանց մի մասը պետական գաղտնիք է։ Էլ մի անգամ, պնդում եմ, որ ինձ վերագրվող մեղադրանքները հերյուրանքներ են, ես երբեք չեմ դավաճանել իմ երկրի, պետության շահերը։

Ես չեմ եղել իշխող վարչախմբի համախոհ և կողմնակից, իմ միակ նպատակը եղել է իմ ոլորտում կարգուկանոն սահմանելը։ Բնականաբար, այդ ընթացքոմ շատ շահագրգիռ մարդիկ կային, որ դեմ էին կատարած ու կատարելիք բարեփոխումներին»։

Նա նաև առաջարկեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ մասնակից չլինել իր նկատմամբ կատարվող հանցանքին և դատարանի դահլիճից իրեն ազատ արձակել։

«Ինչ վերաբերում է գրավին, ոչ մի կոպեկ որպես գրավ չեմ վճարելու, հնարավորություն շատ ունեմ, բայց ցանկություն չունեմ, քանի որ դա համարում եմ ապօրինի, իսկ նրանք, ովքեր իմ նկատմամբ հանցանք են գործել, կգա ժամանակը, որ օրենքի առաջ ամենայն խստությամբ պատասխան կտան, եթե օրենքը չաշխատեց, էդ դեպքում ոչ մեկին չեմ նախանձում»։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին