Ներքին 4 տարի առաջ - 16:24 30-05-2022

Խի՞ եք էդքան վախեցել, արա՛․ Սաղաթելյանը՝ նախարարներին

Շարունակվում են «Դիմադրության» շարժման անհնազանդության և բողոքի ակցիանները։ Ընդդիմադիր պատգամավորները այսօր փորձել են մտնել կառավարական 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ՝ պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ, սակայն նրանց դա չի հաջողվել։

Այս պահին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով՝ մանրամասն ներկայացնելով կատարվածը։

«Մենք գնացել ենք շատ քաղաքակիրթ կերպով, ասել ենք, որ որևէ շենք չենք շրջափակում, պատգամավորները պետք է բարձրանան կառավարության շենք, հանդիպեն նախարարներին և ասեն՝ այս փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնեք։ Բայց քանի որ չունեն դիրքորոշում, կամ այդ դիրքորոշումը շատ նման է Ալիևի դիրքորոշմանը, և այդքան համարձակություն չունեն՝ հակադրվելու Նիկոլին, գերադասեցին ոստիկանական ուժերով օրենքի պահանջներին դեմ գնալ և թույլ չտալ պատգամավորներին բարձրանալ շենք։ Սա խայտառակություն է։ Կառավարությունը արգելում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին մտնել շենք, որոնք առնվազն ստացել են 330հզ քվե, այսինքն՝ առնվազն այդքան մարդու անունից իրավունք ունեն խնդիր բարձրաձայնելու։

Ձևակերպել ենք շատ պարզ, հստակ փաստաթուղթ, որի մեխը հետևյալն է․ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում, ու ասում ենք՝ այս փաստաթղթի հետ կապված՝ ի՞նչ դիրքորոշում ունեք։
Ի՞նչ ենք անում, խի՞ եք էդքան վախեցել, արա՛, իրենք արա են, որովհետև իրենք իրենց այդպես են պահում։ Ունենք մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, կիրառել են բիրտ, խայտառակ ուժ, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ ամենալկտի, այլանդակ ձևով։

Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, ունի պաշտոն, որը պահում է ոստիկանությունը։ Ժամանակն է ուղարկել նրան գրողի ծոցը», - ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին