Ուղիղ եթեր
Քաղաքապետարանն էլի պարտվել է
copy image url

Քաղաքապետարանն էլի պարտվել է

Ներքին 2 տարի առաջ - 20:23 18-04-2023
Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը տեղեկացնում է, որ դատարանը որոշել է իրեն վերականգնել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Oragir.News-ի հետ զրույցում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, խոսելով Աղաբեկյանի պաշտոնի վերականգնումից, ասաց. «Այստեղ ամբողջական խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ այն ոչ իրավաչափ, ապօրինի որոշումների, որոնք Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ թույլ է տալիս իրեն ընդունել։ Այդպիսի ապօրինի որոշումներից մեկը մրցույթով, օրենքով սահմանված կարգով տնօրենի պաշտոնում ընտրված և նշանակված տնօրենի աշխատանքից ազատումն է, որը, իհարկե, որևէ կերպ չի կարող անդրադառնալ ինչ-որ պաշտոնատար անձանց հեղինակության և գրպանի վրա։ Ապօրինի որոշումների համար միշտ համայնքը վարձահատույց է լինում համայնքային բյուջեից»։

Արամյանը նշեց, որ դա բացարձակ անտրամաբանական է և պետք է հաղթահարվի։

«Այսօրվա քաղաքային իշխանությունները, ինչպես ասում են, շատ տեղ են թողնում երազելու նորմալ տեղական ինքնակառավարման մարմնի մասին, ինչի մասին վկայում են նաև տարբեր ոլորտային կարգավորումները, որոնք տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունենում, այդ թվում` նաև ՊՈԱԿ, ՓԲԸ-ների և համայնքային հիմնարկների տնօրենների մրցութաjին կարգի, նրանց ընտրման կամ նշանակման գործում»,- ասաց Արամյանը։

Արամյանցը նշեց, որ նման իրավիճակները անկառավարելի են, և ավագանու կողմից էլ չեն վերահսկվում։

«Կա՛մ բարձիթողի վիճակում է, կա՛մ մատնված է անգործության, և սա նաև բերում է իր հետևանքները․ ինչ է սա նշանակում, որ դատարանի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանը, ոչ միայն պետք է վերականգնի նախկին տնօրենի աշխատանքը, այլ նաև փոխհատուցի բոլոր այդ ամիսներին չվճարված աշխատավարձերը, և զարմանալի է անգամ, որ այս պարագայում փաստաբանի կամ այլ հավելյալ ծախսերի փոխհատուցում դեռևս նշված չէ»,- ասաց Արամյան։

Արամյանը նշեց նաև, որ այստեղ կա մի խնդիր ևս․ «Այս ամբողջ ընթացքում եղել է վարչարարություն, այսինքն՝ եղել է նաև այլ տնօրեն, ով ևս աշխատել է և ստացել է աշխատավարձ։ Ինչ ենք ուզում մենք անել, որ յուրաքանչյուր հիմնարկի պարագայում մենք կրկնակի վճարումներ անենք չկատարված աշխատանքի կամ քաղաքապետարանի ապօրինի որոշումների պարագայում, որովհետև ոչ մի պաշտոնատար անձ երբևէ պատասխանատվության չի ենթարկվում ապօրինի որոշման և հատկապես ապօրինի կերպով մարդկանց աշխատանքային իրավունքների խախտման և նրանց աշխատանքից ազատելու պարագայում»,- ասաց նա։

Արամյանը նշեց նաև, որ կան սկզբունքներ և կանոններ, որոնք պետք է գործեն բոլոր դեպքերում, և կապ չունի, թե այդ տնօրենը նախկինների օրոք է պաշտոնավարել, թե հիմա։

«Բոլոր տնօրենների դեպքում էլ այդ իրավիճակը գործում է, դա էական չէ՝ նրանք լավ են աշխատել, թե ոչ, նրանք բոլորը պետքէ է օրինական ճանապարհով նշանակվեն և միայն օրինական ճանապարհով ազատվեն աշխատանքից»։

Ամենից շատ դիտված

10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
23:36 Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել. ազատամարտիկ
20:30 Դիանա Գասպարյանն ո՞վ ա, էն որ է՞ծ ա պահում․ հարցում՝ Էջմիածնում
23:43 Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից. փաստաբան
23:55 Սա լկտիություն ու ապօրինություն է. Macan A.V.G և Jakone-ի համերգին դռները փակել են, մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
22:33  Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ
23:06 Հեչ մե ղեկավարից լավ բան չեմ տեսել, ամենքը մե ձևի ընձի վնաս են տվել. թոշակառու