Արտաքին 3 տարի առաջ - 13:30 18-04-2023

Մերկելը 2008-ին խոչընդոտել է Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները դեռևս 2008 թվականին պատրաստ էին աշխատել Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, սակայն Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը վերջիններիս համոզել է դա չանել։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է La Razon պարբերականին տված հարցազրույցում։

Նշվում է, որ խոսքը վերաբերում է 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին։ Ռեզնիկովը շեշտել է, որ այդ գագաթաժողովի ընթացքում դիտարկվել է դաշինքին Կիևի և Թբիլիսիի անդամակցության հարցը։ «Դա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, որը հակառակվեց և համոզեց մյուսներին», - ասել է նա:

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այն ժամանակ արևմուտքում կիրառվում էր Ռուսաստանին չհրահրելու դոկտրինան։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ ռազմական գործողությունների հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրաքվեներ անցկացվեցին և հիշյալ տարածքներն անցան Ռուսաստանի կազմ։ ՆԱՏՕ-ին Կիևի շուտափույթ անդամակցությանը կողմ են բալթյան երկրներն ու Լեհաստանը, Գերմանիան դեմ է արտահայտվել, իսկ ԱՄՆ-ն ասել է, որ այդ հարցը պետք է քննարկվի «այլ ժամանակ»։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը դաշինքին Կիևի անդամակցության հարցը կախորոշված էր որակել։ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվան արևմուտքից երաշխիքներ էր պահանջել, որ Ուկրաինան և նախկին ԽՍՀՄ անդամ մյուս երկրները չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն Վաշինգթոնը հրաժարվել էր դրանից։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մերկելի ներկայացուցիչը հայտնել էր, որ Գերմանիայի նախկին կանցլերը 2008 թվականին ճիշտ որոշում է համարել չաջակցել Ուկրաինայի արագացված մուտքին ՆԱՏՕ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը