Արտաքին 3 տարի առաջ - 13:09 18-04-2023

G7-ը սառեցված կթողնի ռուսական ակտիվները մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը

Ռուսական պետական ակտիվները, որոնք գտնվում են «յոթնյակի խմբի» երկրներում, սառեցված կմնան մինչեւ Ուկրաինայում հակամարտության ավարտը։ Այս մասին նշվել է G7-ի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է երեքշաբթի ճապոնական ամառանոցային Կարիուձավա (Նագանոյի պրեֆեկտուրա) քաղաքում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։

«Մենք լի ենք վճռականությամբ՝ մեր երկրների իրավական համակարգերին համապատասխան սառեցված պահելու Ռուսաստանի սուվերեն ակտիվները, որոնք գտնվում են մեր իրավադատության ներքո, այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել հակամարտությունը՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման հետ»,- նշվել է փաստաթղթում։

«Յոթնյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ համոզմունք են հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության ցանկացած լուծում պետք է կապված լինի նաեւ ռուսական կողմի «հասցրած վնասի» փոխհատուցման հետ։

Գերմանական «Վելթ» թերթը, հղում կատարելով Եվրահանձնաժողովի չհրապարակված փաստաթղթին, տեղեկացրել է, որ ԵՀ-ի իրավաբանները եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանին ԵՄ-ում ՌԴ ԿԲ-ի սառեցված ակտիվները պետք է վերադարձվեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ ԵՀ-ն առաջարկում է դրանք ներդնել եվրոպական պետփոխառություններում, իսկ տոկոսներն օգտագործել Կիեւին վճարելու համար։

Die Welt-ի տվյալներով՝ 2022թ. գարնանից ԵՄ-ն սառեցրել է Ռուսաստանի ոսկու-արժույթի պաշարներից մոտ 300 մլրդ եվրո եւ ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների եւս 29 մլրդ եվրո։ Սակայն Եվրահանձնաժողովը չի կարողացել առգրավել այդ միջոցները, քանի որ նման մեխանիզմ, ըստ էության, չկա միջազգային գործելակերպում, իսկ այդ քայլն էլ ավելի կխարխլեր աշխարհի մյուս պետությունների՝ արեւմտյան բանկերում ակտիվները պահելու հուսալիության հավատը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա