Արտաքին 3 տարի առաջ - 16:40 17-04-2023

Թուրքիայի ընդդիմության հաղթանակը կարող է ավետել արևմուտքի հետ «երկրորդ մեղրամսի» մասին. բրիտանացի փորձագետ

Բրիտանական BlueBay Asset Management ընկերության ավագ ռազմավար, տնտեսագետ Թիմոթի Աշը հայտարարել է, որ եթե Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա երկիրը կարող է վերադարձնել 120 միլիարդ դոլարի ներդրումային ակտիվները, որոնք վերջին տարիներին դուրս են բերվել Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է Gerceknews լրատվական գործակալությունը։

Տնտեսագետը շեշտել է, որ Թուրքիան վերջին տարիներին ունեցել է 120 միլիարդ դոլարի օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրումների զանգվածային արտահոսք՝ կապված կառավարության տնտեսական քաղաքականության հետ։ Նրա խոսքով, եթե ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակ տանի գալիք ընտրություններում, ապա դա կարող է արևմուտքի հետ հարաբերություններում ավետել «երկրորդ մեղրամսի» մասին, քանի որ ակնկալվում է օտարերկրյա ներդրումների վերադարձ։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու եմալ Քըլըչդարօղլուն բազմիցս հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում ինքը կվերադարձնի գանձապետարանից գողացված 418 միլիարդ դոլարը՝ նկատի ունենալով խոշոր նախագծերի մրցույթները, որոնք տրվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած ընկերություններին։ Թիմոթի Աշը թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականին տված հարցազրույցում հաստատել է այս պնդումը և նշել, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում ներդրումները կվերադառնան Թուրքիա։

Վերջինս հայտնել է, որ օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրումները 140 միլիարդ դոլարից նվազել են մինչև 20 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ նման իրավիճակի առաջացմանը նպաստել է Թուրքիայում դրամական ճշգրտումների հետևանքով առկա անվստահությունը։ «Նրանք վստահություն չունեն Թուրքիայի համար բացասական ցուցանիշների և այն տպավորությունների պատճառով, որ երկիրը մշտապես գտնվում է ճգնաժամի եզրին: Բավականին դժվար է այս միջավայրում թուրքական լիրայով արտահայտված ակտիվներում կատարված ներդրումները պաշտպանելը»,- ասել է նա:

Փորձագետը նկատել է, որ ընդդիմության հաղթանակի պարագայում օտարերկրյա կապիտալի զգալի քանակություն կհոսի Թուրքիա, և ընդդիմությունն իր թիկունքում կունենա ներդրողների տրամադրությունների քամին։ Նա միևնույն ժամանակ կարևորել է, որ երկիրը հարկաբյուջետային կանոններում վերադառնա ուղղահայաց քաղաքականության։ Վերջինս նաև մտահոգություն է հայտնել, թե արդյո՞ք ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը երկրին քաղաքական կայունություն կբերի։

Թիմոթի Աշը գնահատել է նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի հավանականությունը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում առաջին հերթին թուրքական լիրան կարժեզրկվի, և Թուրքիայի կենտրոնական բանկը ստիպված կլինի բարձրացնել տոկոսադրույքները: «Արժույթի շուկայական արժեքի զգալի անկում կլինի, կարող է լինել կապիտալի հետագա արտահոսք: Կառավարությունը կբախվի հավասարակշռության հետ կապված դժվարությունների հետ: Նրանք կարող են խոշոր արտաքին վարկ փնտրել: Ծոցի երկրները կարող են աջակցել նրանց, բայց կարող են նաև պահանջել վերադարձ ուղղահայաց քաղաքականությանը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը