Միտք Ներքին 3 տարի առաջ - 19:49 16-04-2023

Եթե ցանկանում եք պարզել, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա այցելեք ԵՊՀ․ Կարեն Հեքիմյան

Խորհրդարանական ընդդիմության հիմնական քաղաքական միավորների (բացառությամբ՝ ՀՅԴ-ի) անդամները կամ վերջիններիս հետ ուղիղ փոխկապակցված անձինք հերթով, կարգով, շուքով շարունակում են հանգուցային պաշտոններ ստանալ ԵՊՀ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․

«Բազմիցս ասել եմ. եթե ցանկանում եք պարզել, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա այցելեք ԵՊՀ:

Ըստ օպերատիվ տեղեկությունների, մոտ օրերս (որոշ տեղեկություններով՝ վաղը) ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի դեկան կրկին ընտրվելու է 83-ամյա Գրիգորյան Մարատը: Վերջինս և վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված անձինք անթաքույց վայելում են խորհրդարանական ընդդիմության, հետևաբար՝ իշխանության, համակրանքը: Փաստորեն, շուտով (ենփադրաբար՝ վաղը) իշխանություն-խորհրդարանական ընդդիմություն հերթական «սիրախաղի» ականատեսն ենք լինելու:

«Սիրախաղի» հանդիպման վայրը չի փոխվում «Սիրախաղացողները» կրկին հանդիպելու են ԵՊՀ-ում:

ՀԳ1. Խորհրդարանական ընդդիմությունը խուսափում է ԱԺ-ում մասնակցել «հարց ու պատասխան»-ի արարողությանը: Ենթադրում եմ, որ այդ արարողությունն ԱԺ-ից տեղափոխվել է ԵՊՀ:

ՀԳ2. Չզարմանաք, որ իշխանափոխությունից հետո ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն, օրինակ՝ երդվյալ քոչարյանական դառնա:
#սկսել_ա»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին