Արտաքին 3 տարի առաջ - 14:15 15-04-2023

Բայդենը շուտով կհայտնի երկրորդ ժամկետով առաջադրվելու հարցում իր որոշման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հայտարարել է, որ արդեն կայացրել է իր որոշումը 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ և շուտով կհայտարարի այդ մասին։ Այս մասին Բայդենն ասել է Իռլանդիա կատարելիք այցից առաջ՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Ես արդեն այդ հաշվարկներն արել եմ։ Մենք այդ մասին համեմատաբար շուտ կհայտարարենք»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով պետության ղեկավարի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին լրագրողների մասին։

Բայդենը հիշեցրել է, որ ավելի վաղ ասել էր, որ նախատեսում է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ «Այստեղ (Իռլանդիա-խմբ) գալը միայն ամրապնդեց իմ լավատեսությունը, թե ինչ կարելի է անել»,- նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios տեղեկատվական պորտալը, շատ դեմոկրատներ ակնկալում էին, որ իրենց կուսակիցը նախընտրական քարոզարշավը կսկսի հունվարին՝ ընտանիքի հետ ընտրություններին մասնակցելու որոշումը քննարկելուց հետո, սակայն դա տեղի չունեցավ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Նախկին նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը (2017-2021) նախորդ տարվա նոյեմբերին պաշտոնապես հայտարարեց, որ միանում է նախագահի պաշտոնում առաջադրվելու ընտրապայքարին և ներկայումս ակտիվ քարոզչություն է ծավալում։








Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը