Ուղիղ եթեր

Իմ արարքը բացառապես հայ տղամարդու արարք էր․ Արամ Նիկոլյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:29 15-04-2023
Դիզայներ Արամ Նիկոլյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով խոսել է իր արարքի մասին։ Նա մասնավորապես ասել է․

«Շնորհակալ եմ բոլորին այս մեծ արձագանքի համար՝ իմ կողմից անսպասելի։ Ես ուզում եմ այս պահին անել շատ կարևոր հայտարարություն՝ իմ արարքի հետ կապված։ Իմ արարքը բացառապես հայ տղամարդու թասիբ, հայի արարք է, որը երբևիցե չի հարում որևէ քաղաքական ուժի և ունի իր տեսլականն այս ամեն ինչի նկատմամբ։ Իմ ցանկությունը եղել է բացառապես ցույց տալ, որ ՀՀ-ում, Երևանում չծածանվի Ադրբեջանի դրոշը, և ամենակարևոր բանը․ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների»։

Հիշեցնենք, որ երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը ցուցադրաբար այրեց Ադրբեջանի դրոշը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան բերման են ենթարկել։