Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:34 22-11-2021

Պեսկովի դուստրը բացատրել է եղբոր արարքը, որը սկանդալային գրառում է հրապարակել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզան, հաղորդագրություն է հրապարակել իր եղբոր՝ Միկայի գրառման շուրջ առաջացած սկանդալի վերաբերյալ, որում նա խոսել է իր ավտոմեքենա վարելու մասին։ Դա տեղի է ունեցել ավտոբլոգեր Սաիդ Գուբդենսկիի զոհվելուց հետո։ «Մի բան կարող եմ ասել՝ «միևնույն է» ես և մյուսները, որոնք ծանոթ են եղել այդ մարդու հետ, կշարունակենք արագ վարել»,- ասվում է գրառման մեջ։

Ընդ որում Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա իր որդու բնօրինակ գրառումը չէ, այլ ուրիշի հաղորդագրության վերահրապարակումը, և որ Միկան ընդհանրապես ավտոմեքենա չի վարում։

Մինչդեռ Լիզայի մեկնաբանությունները փոթորիկ են առաջացրել. «Ահա… և նրանցից 17-ամյա երիտասարդը, մեկնաբանելով երեկվա վթարը, ասում է, որ թքած ունի այդ ամենի վրա, և նա ինչպես վարել է, այդպես էլ շարունակելու է վարել… 17 տարեկան… ղեկին… »,- գրել են օգտատերերը։

Լիզան նաև ընդգծել է, որ Միկան իսկապես հրապարակել է ուրիշի խոսքը, բայց չի նշել որ դա սքրին է։ «Այո, ես հասկանում եմ լրատվամիջոցների արձագանքը, որոնք հերթական անգամ աղմկահարույց նյութի առիթ են գտել»,- գրել է Լիզան և հավելել, որ Միկան 17 տարեկանում ավելի իմաստուն է, քան ինքը՝ նույն տարիքում։

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում