Մամուլ 3 տարի առաջ - 08:13 13-04-2023

Ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատերը կհիշեն խորհրդային տարիներին քաղաքային ավտոբուսների հանրահայտ ցուցանակը՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հիմա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանինն է: Համենայն դեպս, պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին գլխավոր դատախազի պատասխանը (եթե դա ընդհանրապես կարելի է պատասխան համարել) հիշեցրեց նշված բանաձևը: Աննա Վարդապետյանը փաստացի ընդունեց, որ արտառոց բան չկա, երբ վարչապետի աշխատակազմից զանգում են անկախ մարմնի ներկայացուցչին, ասենք՝ դատախազին, քննիչին: Թեկուզ դատավորին: Նա ասում է, որ ոչ մի վատ բան չի տեսնում «մասնագիտական քննարկման մեջ»:

Ուղղակի «հանճարեղ» է, եթե ավելին չասվի: Գիտե՞ք՝ մենք նույնպես «մասնագիտական քննարկման մեջ» ոչ մի վատ բան չենք տեսնում: Բայց ո՞ւմ հետ «մասնագիտական քննարկում», վարչապետի օգնականի՞, ընդհանրապես կառավարության ներկայացուցչի ու անկախ մարմնի ներկայացուցչի՞: Կապ չունի, թե ինչ գործով, ով և ում է զանգահարել, ով ինչ գործերով է կարմիրով «նկատառումներ» իրականացրել: Ցանկացած զանգ, ցանկացած նմանատիպ «քննարկում» ուղղակի հրահանգավորում է, միջամտություն է արդարադատության իրականացմանը:

Ստացվում է՝ Աննա Վարդապետյանը չի էլ հերքում, որ իրեն էլ կարող են զանգահարել կառավարությունից, կամ ինքը կարող է զանգահարել կառավարություն ու «մասնագիտական քննարկում» անցկացնել: Լո՞ւրջ: Արդյո՞ք սա չի նշանակում իրավապահ համակարգի՝ մեկ անձից լիարժեք կախվածության մեջ դնելու փաշինյանական համառ ջանքերի լիարժեք լեգիտիմացում: Ու դրանից հետո ի՞նչ անկողմնակալություն կարող է ակնկալել քաղաքացին նման իրավապահ համակարգից: Դրա համար էլ իշխանավորներն ինչ ուզում անում են, իսկ Նիկոլ Փաշինյանի թանին թթու ասողները նույնիսկ «անթույլատրելի» բառի համար պիտի նստեն...»
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա