Ներքին 3 տարի առաջ - 14:27 12-04-2023

ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ լրագրողի հարցը կոտրում է բանակի մեջքը


Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Երբ լրագրողը հարց ուղղեց՝ ինչո՞ւ զգուշացնող կրակոց չեն արձակել մեր կողմից, չկրակելու հրամա՞ն կար, ՔՊ-ական պատգամավորը հունից դուրս եկավ․

«Լսեք՝ ինչ եմ ասում՝ նման սադրիչ հարցեր այլևս չտաք, որովհետև դուք դրանով բանակի մեջքն եք կոտրում: Ադրբեջանական պիկապը մոտենում էր մեր դիրքերին, որպեսզի բանակցեն, այդտեղ անընդհատ բանակցություն է ընթանում, եկել, բան են պահանջել, պահանջել են, որ մերոնք ինժեներական աշխատանքները դադարեցնեն, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն, դրանից էլ մարտական գործողություններ են սկսվել: Մարտական գործողություններ ենք անում, ասում եք՝ խի եք արել, չենք անում, ասում եք բա խի՞ չկրակեցիք, սրանից էլ ավել կրակե՞լ: Բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակություններին արժանի պատասխան են տվել: Իհարկե, երեկ մարտական գործողություններն ավարտվել են նաեւ մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց երեկ բանակը իր առջեւ դրած խնդիրը փայլուն կատարել է, դժվարությամբ, բայց կատարել է»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com