Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 08-04-2023

Տեղում սպասում են բացատրությունների․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 14-ին Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն։ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին եւ առաջ եկել՝ մոտ 80 հեկտար օկուպացրել Տեղ գյուղից ու ամրաշինական աշխատանքներ սկսել՝ դիրքեր-պոստեր կառուցելով։

Տեղի ավագանու ապրիլի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերն են․ «1․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թ․ բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ընթացքի մասին։ 2. «Տեղ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի․․․ նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին։ Ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի 4-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին»։

Համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը կարծում է, որ այս օրերին համայնքապետարանում միայն անվտանգության հարցեր պետք է քննարկեին։ Նա դիմել է կառավարությանը, որպեսզի պատկան մարմիններից ներկայացուցիչներ գործուղեն Տեղ։
«Ժողովրդին չպե՞տք է բացատրեն, թե ինչ է կատարվում այստեղ, մենք հավաքվում ենք փողոցում, վիճում, թե ինչու այսպես եղավ, ինչ կարող էինք անել, հիմա թող գան ասեն մեր անելիքները»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:51 Բնակարանի վա՞րկ, թե՞ ծուղակ Փաշինյանի համար
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
21:19 5 մարդ է զոհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի ԶՈւ հրթիռային հարձակման հետևանքով
22:52 «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանայի վերադառնալ ՌԴ` հոգևոր ծառայությունը շարունակելու
21:39 Հզոր տորնադո՝ Սվերդլովսկում. տասնյակ տներ և մեքենաներ են վնասվել
20:08 Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը, Արմանը կոշտ է արձագանքել
20:30 Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի արգելում ռուսական ապրանքների ներմուծումը․ Մանասերյանը բացում է փակագծերը
20:39 Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը