Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:34 07-04-2023

Դատական համակարգն անմարդկային ծանրաբեռնված է. Սերգեյ Չիչոյան

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։ Վերաքննիչ քրեական դատարանից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի 2 թեկնածու է առաջադրվել։ Մեկը Արշակ Վարդանյանն է, մյուսը՝ Ռուբիկ Մխիթարյանը։

Ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը պատասխանելով հարցին՝ իրեն արժանի փոխարինողներ կգտնվե՞ն,ասաց. «Իհարկե կան, երկուսի հետ էլ աշխատել եմ, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ, երկուսն էլ արժանի են…Չկա մի մարդ, որ փոխարինող չունենա»:

Չիչոյանը նաև չմեկնաբանեց, թե ում նկատի ուներ Կարեն Անդրեասյանը, երբ հայտարարում էր, թե դատավորների ընդհանուր ժողովից առաջ որոշ անհատներ ուզում են տպավորություն ստեղծել, թե ինքը հեռանում է․ «Ես չեմ կարող ասել, իրեն ուղղեք հարցը»

Նա նաև համաձայնեց, որ դատավորներն այս պահին անմարդկային ծանրաբեռնված են, գերծանրաբեռնված։

Նա նշեց, որ ժամկետների խախտման չափ կա սահմանված, չի կարել տարի ու կես որոշում չտալ քաղաքացուն:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում