Ներքին 3 տարի առաջ - 13:33 07-04-2023

«Մեդլայն»-ի բժիշկների նոր ձերբակալությունները փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական գործի շրջանակներում են

Քովիդի հետ կապված քրեական վարույթների շրջանակներում, Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձերբակալություններ է իրականացրել «Մեդլայն» բժշկական կենտրոնում։

Oragir.News-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Օհանջանյանը։

«Ձերբակալությունները տեղի են ունեցել Երևանի նախկին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական գործի շրջանակներում»,- ասաց նա։

Մամուլում պտտվող տեղեկություններով, ձերբակալվել է բուժկենտրոնի 10 բժիշկ։ Մարինա Օհանջանյանը ձերբակալվածների թվի վերաբերյալ տեղկության մասին մեկնաբանություն չտվեց։ Միայն հայտնեց, որ նախաքննությունն այժմ շարունակվում է, և գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց մասին մանրամասներ դեռևս հայտնել չի կարող։

«Քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն այժմ չենք կարող տրամադրել: Անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնենք»,- ասաց նա։

Oragir.News-ը կապվեց նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի ներկայացուցչի հետ։ Նա հայտնեց, որ կենտրոնը լիարժեքորեն շարունակում է իր գործունեությունը։ Այլ հարցերին բանավոր պատասխանել հրաժարվեց՝ խնդրելով հարցերն ուղարկել մեյլին։ Դիտարկմանը, որ այդ դեպքում գործընթացը կարող է ձգձգվել՝ բուժկենտրոնի աշխատակիցը մեր հեռախոսահամարը գրանցեց՝ խոստանալով ավելի ուշ կապվել մեզ հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, կենտրոնի բժիշկների կողմից կազմվող հիվանդությունների բժշկական պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ էր ներառել, ինչպես նաև նախնական համաձայնութամբ մեծ գումար են հափշտակել։

Մասնավորապես, բժշկական այդ փաստաթղթերում ներկայացվել է, թե թվով 385 պացիենտ քովիդի շրջանում բուժումը շարունակել է վերակենդանացման բաժանմունքում։ Դրանից հետո կեղծ հաշվետվություններ են ներկայացվել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ չհիմնավորված պատճառով գերատեսչությունից ստանալով առանձնապես խոշոր չափերի՝ 119․005․000 դրամ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա

Ձեզ գուցե հետաքրքրի