Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:08 06-04-2023

Տեղ գյուղի բնակիչն անգամ իր մեղուներին չի կարողանում այնտեղից տարհանել․ հայաթափում է տեղի ունենալու․ Մանախ

Դեպքի հետ կապված երկուշաբթի օրը բողոք ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով բոլոր ապացույցներն առ այն, որ «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական- հասարակական կազմակերպության մարտական ստորաբաժանումները ակնհայտ ապօրինի կերպով են իջեցվել մարտական հենակետերից։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե 2 օր առաջ ահազանգում էին, որ «Խաչակիրների» ջոկատն իջեցվել է Ջերմուկի դիրքերից, ի՞նչ իրավիճակ է այս պահին այդ դիրքերում։

«Հիմա սպասում ենք, թե գլխավոր դատախազությունն իրավական ինչ գործընթաց կսկսի դրա վերաբերյալ։ Իչ վերաբերվում է այդ մարտական հենակետերին՝ կարծում եմ այդ հարցով պետք է դիմեք ՀՀ ՊՆ աթոռն օկուպացրած ՔՊ-ին և ԳՇ պետի պաշտոնում պատահմամբ հայտնված էդ սուբյեկտին։ Հրապարակայնորեն հայտարարում եմ, որ որևէ հիմնավոր պատճառաբանություն չկա։ Մենք օրենքի համաձայն պայմանագիր ենք կնքել ՊՆ-ի հետ, որով նախատեսված որևէ հիմք պայմանագրի լուծարման համար առկա չէ։ Մեր տեղեկություններով ՊՆախարարը Սիսիանի ընտրությունների կապակցությամբ հայտնվել է այդ զորամասում, ստուգել է մարտական հերթապահությանը մասնակցող ստորաբաժանումների ցուցակիրները և հայտնաբերել է, որ նաև «Խաչակիրներ»-ն են մարտական հերթապահություն կրում։ Եվ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին տվել է հրաման՝ ցանկացած ձևով «Խաչակիրներ»-ին իջեցնել հենակետերից, ինչը մեծ խանդավառությամբ կատարել է Բադասյան Սասունը»։

Խոսելով Տեղ գյուղում թշնամու առաջխաղացմանն ու մեր կողմից դիրքային կորուստներին՝ Մանախն ասաց․ «Նիկոլ աշինյանին մի մեղադրեք դրանում, ինքը խոսում է նրանցի, ինչից չի էլ հասկանում։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած հանգամանքներին, զենք պահանջողներից մի քանիսը 2021 թ․ իմ բողոքի ակցիայի ժամանակ իմ նկատմամբ ուժ կիրառողներից էին և դատաքննության ժամանակ հայտարարում էին, որ Տեղ գյուղը, Սյունիքի մարզն ամեն ինչով ապահովված է և պետք չի Երևանից խմբեր գան մեզ պաշտպանելու համար, դրա համար ենք ասել գնացեք էստեղից։ Իսկ հիմա զենք են խնդրում, որ պաշտպանեն։

Թշնամին չափազանց լուրջ ակցիա է իրականացրել, լկտիության գագաթնակետն է սա։ Հենակետ ասվածն ամենամեղմն է։ Այսօր Տեղ գյուղի բնակիչն անգամ իր մեղուներին չի կարողանում այնտեղից տարհանել։ Էնտեղ հայաթափում է տեղի ունենալու, որի մասին խոսում էի 2021 թվականին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին